Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5, աստիճնաով, եղանակն առաջիկա օրերին          Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, բայց Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից       Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերшզմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը իրանական նորամուծություն է    

27 մար 2023 15:20

Ադրբեջանական դիրքից անկանոն կրակոցներ են արձակվել նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել:

Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր