Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մшհացել է թոքաբnրբից          Թուրքիայի դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել       Հայաստանի ծնելիության մակարդակն արագորեն նվազում է․ Արսեն Թորոսյան    

28 մար 2023 13:25

Ծալովի թևով Bayraktar TB3-ը կլինի աշխարհում առաջին հրթիռակիր անօդաչու թռչող սարքը, որը կարող է վայրէջք կատարել նավերի վրա

Թուրքիան ապրիլի վերջին կներկայացնի աշխարհում առաջին անօդաչու սարքը, որը կարող է թռիչք եւ վայրէջք կատարել ծովային նավերի վրա կարճ թռիչքուղով, հաղորդում է Anadolu-ն:


Թուրքական Baykar ընկերությունն առաջին անգամ կներկայացնի նորագույն Bayraktar TB3 հարվածային անօդաչուն TEKNOFEST-2023 փառատոնի շրջանակում, որը տեղի կունենա ապրիլի 27-ից մայիսի 1-ը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում: TB3 SİHA հարվածային դրոնը փորձնական թռիչքներին ձեռնամուխ կլինի այս տարի, հայտնում է գործակալությունը։ 




Նշվում է, որ Baykal Makine ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը եւ գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը ավելի վաղ երկրի նախագահ Էրդողանին են ներկայացրել ընկերության նախագծերը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր