Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 մար 2021 16:02

Հալուք Բայրաքթարը ծրագրում է մարտական անօդաչուներ տեղակայել դեսանտային դոկ-նավի վրա

Թուրքիայի իշխանությունները հույս ունեն իրենց Anadolu դեսանտային ուղղաթիռակիր դոկը վերածել մարտական ​​անօդաչու թռչող սարքեր տեղափոխող նավի եւ արդեն սկսել են փորձարկումները, գրում է Defense News-ը:

Երբ ԱՄՆ-ն Թուրքիային բացառել է F-35 Joint Strike Fighter կործանիչների նախագծից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու պատճառով, Թուրքիայի ռազմածովային ուժերը կորցրել են Anadolu-ից ինքնաթիռներ արձակելու հնարավորությունը:

«Որպեսզի անօդաչու թռչող սարքերը կարողանան օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել ավիակիրների վրա, դրանց կառուցվածքը պետք է լինի ամուր, քանի որ դրանք ենթակա են շատ ուժեղ ծանրաբեռնվածության: Մենք ձգտում ենք մշակել նոր [անօդաչու մարտական ​​ինքնաթիռ] UCAV, որը հաջողությամբ վայրէջք կկատարի եւ թռիչք կկատարի Anadolu-ի վրա մեկ տարվա ընթացքում»,-վերջերս հարցազրույցներից մեկում ասել է անօդաչու թռչող սարքերի արտադրող Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը:

Այդ տեղադրմամբ առնվազն 10 զինված անօդաչու թռչող սարքեր կարող են միաժամանակ օգտագործվել օպերացիաներում եւ ինտեգրվել նավի հրամանատարական կառավարման կենտրոնում: Ծրագրի ավարտից հետո Bayraktar TB3 տիպի 30-ից 50 անօդաչու թռչող սարքեր կկարողանան վայրէջք կատարել եւ դուրս գալ Anadolu տախտակամածից:

Պաշտոնյաները խուսափում են մանրամասներ հաղորդել նախագծերի մասին, բայց շատերն ակնկալում են, որ մշակվելու է Bayraktar TB3 նոր մոդելը, որը հիմնված է մարտերում փորձարկված TB2- ի վրա: Նոր անօդաչու թռչող սարքը կլինի ավելի մեծ եւ կունենա ավելի բարձր բեռնվածություն:

Թուրքիայի ռազմածովային ուժերը Anadolu-ն հագեցրել են թռիչքային տախտակամածով, որը հարմար է կարճ թռիչքի եւ ուղղահայաց վայրէջք կատարող F-35B ինքնաթիռների համար: Նավի տախտակամածը նախագծվել եւ կառուցվել է այս տեսակի օդանավերի համար, բայց այն չունի կառուցվածք, հարմարանքներ եւ կցամասեր օդանավերի սովորական վայրէջքի համար:

Արդյունքում, թուրք զինվորականների մարտական ​​անօդաչու թռչող սարքերը չեն կարողանում վայրէջք կատարել եւ թռչել Anadolu-ից, ուստի պաշտոնյաները ցանկանում են փոփոխություններ մտցնել:

Անօդաչու ավիակիրը կլինի նաեւ շահագործման նոր հայեցակարգ: Քանի որ անօդաչու թռչող սարքերը դեռ օդ-օդ մարտական ​​կարողություններ չունեն, դրանց հիմնական նպատակը հետախուզական, հսկողական ու փոքրածավալ հարվածային գործողություններն են (օրինակ՝ հարվածներ հասցնել մերձափնյա թիրախներին եւ ռազմաօդային ուժերին ցածր ՀՕՊ հնարավորություններով):  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր