Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է       Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ    

29 մար 2023 14:17

Ուրեմն ինչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացվել են թոքերը, իսկ եթե շմոլից է, ապա ողջ մնացած զինծառայողներն ինչու չեն թունավորվել

Այդ ոնց եղավ, որ բոլոր պատկան մարմիններն անփույթ վերաբերվեցին, ոչ ոք չունի փաստի նկարները. Այն, ինչ հիմա մեզ հետ խոսում են, փաստացի չէ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից  Գագիկ բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:


«Մեզ հետաքրքիր է ԱԻՆ-ի պատասխանը, թե այդ ժամանակահատվածում ինչքան շմոլ գազ կարող էր արտադրել վառարանը: Ոնց կարող են բացատրել, թե այդ ինչքան շմոլ գազ է առաջացել, որ մեր երեխեքը երեք անգամ շնչելուց հետո անգիտակից այրվածքային շոկի են ենթարկվել:




Մենք պատրաստ ենք 15 ծնողներով մինչեւ վերջ գնալու, ամեն ինչի պատրաստ ենք: Ամեն ինչ անելու ենք, մենք կորցրել ենք ամենաթանկը: Պատկան մարմիններից պահանջում ենք արդար քննություն վարել, պատճառահետեւանքային կապերը վեր հանել: մենք ուզում ենք իմանալ՝ մեր երեխեքի մահն ինչից է վրա հասել, ում ձեռքով, ում հրամանով, ով է արել: Ողջ մնացած 6 վկաներից ամեն մեկը տարբեր հայտարարություն է անում, տարբեր բաներ են ասում»,-ասաց նա:


Զոհված զինծառայողներից հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն էլ ասաց. «Դատաժիշկն է փաստել, որ երեխաներից մեկի թոքերը 2-3 անգամ են կծկվել, եւ այդ թունավոր մասը անգամ թոքերի հատակ չի հասել: Ուրեմն ինչ կարգի թույն է եղել, որ  միանգամից պարալիզացվել են թոքերը: Շմոլ գազից չէր կարող նման բան լինել»:
Փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց.


«Մասնավորապես, հարկ է ստանալ հարցի պտասխանը, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպես է ներթափանցել զինծառայողների ննջասենյակ, ինչպես բացատրել այն հանգամանքը, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում:




Պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, հետեւաբար հարց է առաջանումմ, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, երբվանից է այն առաջացել, ինչ հանգամանքներում, ինչ միջոցների կիրառման արդյունքում եւ հրդեհից առաջ ինչ իրավիճակ է տիրել այդ տարածքում: Եթե պնդում է արվում, որ զինվորները այրվածքներն ստացել են կենդանության օրոք, ապա ինչպես բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներ ձեռնարկել այդ տարածքից դուրս գալու, եւ գտնվել են մահճակալների վրա:


Այս պայմաններում տուծող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու  վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը»,-ասաց Նորիկյանը:


Նա նշեց, որ հարցադրումներ են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին. «Կոնկրետ որ ժամին եւ ում կողմից է ստացվել ահազանգ նշված  հրդեհի մասին, ՆԳՆ կոնկրետ որ ստորաբաժանումներն են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնողների կողմից դեպքի վայրում արդյոք իրականացվել է լուսանկարահանում եւ տեսանկարահանում, մասնավորապես զոհված զինծռայողների տեղի դիրքի, վայրի, տեղափոխման մասին; Կազմվե՞լ է արդյոք հրդեհի մասին ակտ, եթե այո, խնդրել ենք տրամադրել ակտի պատճենը, ում կողմից եւ ինչ կարգով է հրդեհի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել ՆԳՆ թրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն: Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից որքան ժամանակ հետո  հրդեհի եւ դրանից հետո տիրող իրավիճակի վերաբերյալ  ամբողջական տեղեկատվություն փոխանցվել ՆԳՆ փրկրարա ծառայության ճգնաժմային կենտրոն: Եթե այդ տեղեկատվությունը փոխանցվել է մինչեւ հունվարի 20-ը, ապա ինչո՞վ է պայմանավորված գնդապետ Սարոյանի՝ դեպքի վայրում տիրող  իրդրությանը հակասող  ու չհամապատասխանող տեղեկատվություն հրապարակելը»,-ընդգծեց փաստաբանը՝ հավեկլելով, որ հարցերի մեծ մասին պատասխան ստացել են:


Նա տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարին եւս հարցեր են ուղղել, սակայն պատասխան չեն ստացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր