Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը          Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ       Աղավնաձորում բшխվել են «Toyota Alphard» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, կա 3 վիրшվոր    

29 մար 2023 15:45

ՌԴ-ում ազգությամբ հայը սպանել է իր 10 ամսական որդուն ու կնոջը

Մարտի 26-ին Շիմանովսկի փողոցի բարձրահարկ շենքում ծանր հանցագործություն է կատարվել․


ՌԴ Ամուրի մարզի քննչական կոմիտեից հայտնում են, որ Ամուրի բնակիչը սպանել է իր կնոջն ու 10 ամսական որդուն։

Ըստ նախնական վարկածի՝ սկզբում 10 ամսական երեխան մահացու վնասվածք է ստացել, որից հետո նրա 31-ամյա մայրը դանակի հարվածներ ստանալուց հետո հիվանդանոցում մահացել է։


Այս հանցագործության մեջ կասկածվող ընտանիքի հայրը բերման է ենթարկվել եւ ուղարկվել բժշկական փորձաքննության։ Դրա ընթացքում կասկածյալի մարմնի մեջ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել։ Այժմ գտնվում է ՔԿՀ-ում։


Կասկածյալը ազգությամբ հայ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր