Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

30 մար 2023 13:50

ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված. պատասխանատվություն է սահմանվել դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար

Կառավարությունը խստացրեց Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից մեկի՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով համատասխան նախագիծը։


Նրա խոսքով՝  նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը առաջարկվում է վերապահել ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել՝ առանց վարչական դատարան դիմելու։


«Այսօրվա գործող կարգավորումների համաձայն ՝ բարձրացված դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված։ Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից երկու ու կես մետր ոչ պակաս բարձրության վրա։


Միևնույն ժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրերնսգրքում կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար՝ տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով։ Այս գործերով վարչական իրավախախտումների իրականացումը վերապահված է միայն վարչական դատարանին՝ ոստիկանության հայցադիմումի հիման վրա։ Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա։ Դրանք են Հանրապետության նախագահի նստավայր, Կառավարության շենք, դատարաններ, մարզական և մշակութային կազմակերպություններ և այլ օրենքով սահմանված շենքերի վրա։


Նախագծով հստակեցվում է, որ դրոշի ներկայացվող պահանջները սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից, թե դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։ Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք 70 հազարից 100 հազար դրամի չափով»,-  նշեց Մինասյանը։


Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր