Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 ապր 2023 13:00

Մեր ձեռքերը ոչ մեկ չի կապել.Ով հիվանդ է, պարտավոր ենք հիվանդներին արագ ապաքինել, բայց նաև հիվանդ լինելը հնարավորություն է հերթապահությունից, առավոտյան «վեր կաց»-ից խուսափելու

Պաշտպանության նախարարությունը պարտավոր է անհապաղ օգնություն ցուցաբերել հիվանդ զինծառայողներին, բայց երբեմն զինծառայողները հիվանդ են ձևանում, որ խուսափեն հերթապահությունից, այսօր այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։


«Այսօր գատղնիք չէ, որ զինծառայողները, ովքեր խնդիր են ունենում, բոլորը ցանկանում են, որ արագ արձագանք տրվի, ինչը, բնական է, ու պարտավոր ենք տալ, նաև դրանից հետո ցանկանում են վիրահատություն, վիրահատությունը, որպես կանոն, ցանկանում են Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում, դրանից հետո ցանկանում են պարտադիր մայրական խնամք, իհարկե, դա իրենց իրավունքն է։ Ով հիվանդ է, մենք պարտավոր ենք հիվանդներին արագ ապաքինել, բայց նաև հիվանդ լինելը հնարավորություն է հերթապահությունից, առավոտյան «վեր կաց»-ից խուսափելու», - ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նիստում ասաց Սարգսյանը։


Արձագանքելով փոխնախարարին՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Բոլորս էլ դրա միջով անցել ենք, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ»։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը սահմանային իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ չի ներկայացնում։


«Հետևեք պաշտոնական լրահոսին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։




Սարգսյանը վստահեցնում է՝ բանակը կատարում է իր խնդիրը։


Հարցին՝ ո՞վ է կապել բանակի ձեռքերը, նա արձագանքեց. «Մեր ձեռքերը ոչ մեկ չի կապել»։




«Պաշտպանության նախարարությունն ունի լրատվական ծառայություն, որը պարբերաբար օպերատիվ կերպով արձագանքում է  յուրաքանչյուր խնդրին ու ներկայացնում է պաշտոնական տեղեկատվություն, որը հենված է վերլուծության, օպերատիվ տեղեկության, արդեն իսկ ստուգված տեղեկատվության վրա։ Մենք փոքր երկրում ենք ապրում, հնարավոր չէ մի բան թաքցնել»,- ընդգծեց Արման Սարգսյանը։


Պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց՝ ամեն ինչ իրականացվում է բանակի կարողություններն օր առաջ զարգացնելու համար։


«Բանակի զարգացումը նպաստում է հայրենիքի պաշտպանության ամրապնդմանն ու մարտունակության բարձրացմանը»,- հավելեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր