Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

04 ապր 2023 13:34

Իշխանականները հունից դուրս եկան. էս ում եք բերել ԱԺ, սա խայտառակություն է...Համը չհանես, խելոք նստի, ուրիշ բաներ լսեմ, չփոշմանեք

 Ղազարյանի ելույթի ընթացքում պարբերաբար աղմուկ-վեճ էր առաջանում իշխանական պատգամավորների մասնակցությամբ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Միասին» այլընտրանքյաին հկ-ին իմ թեկնածությունը խմբակցություններին առաջարկելու համար, ի դեպ, այսօր այդ շարժումը հանրահավաք է նախաձեռնել ԱԺ-ի մոտ՝ կոչ անելու մեր հայրենակիցներին տեր կանգնել իրենց իրավունքներին, դատապարել և հեռացնել այն հանցավոր ռեժիմը, որի պաշտոնավարման շրջանում համընդհանուր բնույթ են կրել  մարդու իրավունքների խախտումները։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթի նիստ ժամանակ ասաց ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։


Վերջինիս ելույթից հետո դահլիճում իրարանցում սկսվեց։ Իշխանական պատգամավորները կոչ արեցին զերծ մնալ որակումներ անելուց։


«Ի՞նչ է նշանակում հանցավոր ռեժիմ, Դուք եկել եք ոչ թե քաղաքական ելույթ ունենալու համար, այլ ՄԻՊ–ի համար ելույթ ունենալու համար։ Հարապարակներում, որ կանգնում եք, ելույթներ եք ունենում առանց մեր դիմաց կանգնելու, դա բոլորովին այլ բան է: Համը չհանես, խելոք նստի, ուրիշ բաներ լսեմ, չփոշմանեք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։


Շարունակելով իր ելույթը Էդգար Ղազարյանը ասաց․


«Ես իհարկե գիտեմ, որ ԱԺ-ն ինստիտուցիոնալ մակարդակով է ղեկավարվում խուլիգանական վարքագիծ դրսևորող մարդկանց կողմից։ Մենք բոլորս հիմա ականատես ենք լինում անհավասարակշիռ պահվածքի»։


Այս հայտարարությունից հետո իշխանականները կրկին հունից դուրս եկան։


«Դո՛ւրս հրավիրեք այս մարդուն այստեղից»,- տեղից բղավեց Հակոբ Ասլանյանը։


«Կարո՞ղ է գիտեք այստեղ ցիրկ է, ծաղրածո՞ւ եք բերել ԱԺ, հորդորում եմ Ձեզ, պարոն Ղազարյան, թույլ չտաք նման արտահայկտություններ։ Ո՞ւմ ես ասում անհավասարակշիռ, հարց եմ տալիս, էս ում եք բերել ԱԺ, սա խայտառակություն է։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությւոնները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկում»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր