«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 հոկ 2016 20:45

Հատկապես ռմբակոծվում են հայկական և քրիստոնեական թաղամասերը. Վազգեն Մեսրոպյան

Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի հետ: 
   
Վազգեն Մեսրոպյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հալեպում շատ ծանր իրավիճակ է ստեղծվել.«Հալեպում վիճակը շատ թեժ է երկու օրվա ընթացքում մենք արդեն ութ զոհ ունենք: Հատկապես ռմբակոծվում են հայկական և քրիստոնեական թաղամասերը:  Այս պահին այնտեղ 7-8 հազար հայեր կան՝ նրանք ահավոր վիճակում են գտնվում և գնալու տեղ չունեն: Հիմնական հույսը Հայաստան գալն է: Որքանել, որ չուզենանք Հալեպը դատարկվի, սակայն իրավիճակը այնպիսին է, որ հայերը ներկա պահին չեն կարող այնտեղ ապրել: «Հալեպ» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն երկու օր է մի քանի ընտանիք է տեղափոխում Հայաստան, բայց պետք է խնդրին ավելի բարձր՝ պետական մակարդակով ուշադրություն դարձվի:  Կառավարությունում և Ազգային ժողովում շատ լուրջ պետք է քննարկեն և զբաղվեն, այս խնդրի լուծումը գտնելու համար՝ չէ որ հայերի կյանքի հարցն է սա»-ասաց Վազգեն Մեսրոպյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր