Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

06 ապր 2023 10:33

Իրենց հանցագործությունները պարտակելու համար Ադրբեջանն անցնում է հարձակման ՝ իրենց առաջնային թիրախներից մեկը համարելով Սարսանգի ջրամբարը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Արդեն 116 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է. ադրբեջանցի պսևդո-էկոակտիվիստները, իսկ իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները աշխարհից կտրել են 120 հազար մարդու։ Այսքանից հետո դեռ մի բան էլ իրենք՝ ագրեսոր-ահաբեկիչներն են լծվել տեղեկատվական գրոհների։ Ադրբեջանական մի շարք լրատվականներ ու գործակալություններ տևական ժամանակ է՝ իրենց առաջնային թիրախներից մեկն են համարում Սարսանգի ջրամբարը և արհեստական թեզեր են շրջանառում՝ պնդելով, թե «հայերը Սարսանգի ջրամբարը կործանում են, մսխում են ամբողջ ջուրը» և այլն։


Այն, որ այս թեզերն անհեթեթություն են, պարզ է յուրաքանչյուր տառաճանաչի, սակայն այս քարոզչական հնարքի ամենազավեշտալին այն է, որ ադրբեջանական պրոպագանդան շեշտում է, թե Արցախը «էկոլոգիական տեռորի է ենթարկում Ադրբեջանին», «էկոցիզմ է իրականացնում՝ արգելելով այդ հատվածի ադրբեջանական հողատարածքների ջրօգտագործումը»։


Փաստացի, տեռորից է խոսում մի երկիր, որը միշտ հենց տեռորիստական է եղել, հանցագործություններ իրականացրել մարդկության նկատմամբ, հիմա էլ՝ ավելի քան երեք ամիս շրջափակել է Արցախը, պարբերաբար կտրում է Արցախի գազամատակարարումը, երկրում ստեղծում նաև էներգետիկ ճգնաժամ։


Մյուս կողմից՝ ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստների» հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի էկոլոգիային ահռելի վնասներ են հասցվել։ Այլ կերպ ասած՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում». սեփական հանցագործությունները պարտակելու համար Ադրբեջանը անցնում է հարձակման՝ կեղծ մեղադրանքներ հնչեցնելով ու անհեթեթագույն թեզեր շրջանառելով»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր