Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

06 ապր 2023 17:42

Մեր Հայաստանը դրախտավայր է...Փաշինյանի խիստ հանձնարարականը՝ որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը բրինձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձավ նաև պետական հիմնարկներին տրվող բարեգործություններին. «Արգելում եմ որևէ բարեգործություն ընդունել... Էդ բրինձ-լոբի տրամաբանությունը դադարեցնել ընդհանրապես։ Ով ուզում է անել բարեգործություն. թող դիմեն նախարարություն, և նախարարությունը կասի՝ որտեղ կարող են ֆինանսներն ուղղել»։


«Որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը բրինձ է տվել, մեկն էլ Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, ուսուցչանոցում կախել է»,- ասաց Փաշինյանը՝ զգուշացելով, որ հանձնարարականը չկատարողները խիստ կպատժվեն:
 Մարզային շրջագայությունների ընթացքում մտնում ես մի դպրոց կամ սոցիալական նշանակության օբյեկտ ու տեսնում ես պատից ռոկոկո ոճի բան է կախած, հարցնում ես՝ ինչ է, ասում են՝ դե նվեր են տվել, վերցրել ենք։
«Այդ նվերի մասին էլ երևի 60 ժամ ֆիլմ, 25 հեռտուստատեսային ռեպորտաժ, 85 հատ պլակատ են նկարել, թե ինչպես մեծ բարեգործություն տեղի ունեցավ։ Սա պետք է դադարեցնել, ես ասել եմ՝ կառավարության ֆինանսավորման որևէ հիմնարկության արգելում եմ բրինձ-լոբի տրամաբանությամբ բարեգործություն ընդունել, ով ուզում է բարեգործություն անել, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, դիմեն նախարարություն ու մեր սահմանած ստանդարտներով անեն բարեգործություն։ Թե չէ հատուկ բարեգործության աթոռներ կան, որ հենց ռեպորտաժը նկարում վերջացնում են, նստում ես, կոտրվում է»,- ասաց վարչապետը։


Փաշինյանն ասաց, որ այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, ովքեր դուրս կգան այս հանձնարարկաններից, նրանց նկատամաբ անհետաձգելի միջոցներ կձեռնարկվեն։



***
 
«Չնայած լավ լուրն այն է, որ վերջերս մեր իրավապահ համակարգի՝ ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության աշխատանքների արդյունքում մենք հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ տեղեկատվություն կտա»,– ասաց Փաշինյանը` չմանրամասնելով, թե որ բացահայտման մասին է խոսքը։


Վարչապետը հայտարարեց, որ հարկերից խուսափելու պարագայում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չունենա, որովհետև  խոսքը երկրի այսօրվա և ապագայի կարիքների հոգալու մասին է:


Նշենք, որ վերջերս «Ալեքս տեքստիլ» և «Նոր Զովք» ընկերություններում կատարված խուզարկությունների արդյունքներում հայտնաբերվել էին սերվերային համակարգեր, որոնց միջոցով ընկերությունները կարողացել են թաքցնել շրջանառության վերաբերյալ իրական տվյալները։
***
Դպրոցների շենքերը պետք է դառնան համայնքային կյանքի կենտոններ, այսինքն երեխաների դասապրոցեսից հետո պետք է սկսվի մեծահասակների դասապրոցեսները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Կանանց տնտեսական ակտիվացման, գյուղատնտեսական ոլորտի կառավարման թեմայով պետք է ծրագրեր իրականացնենք, մենք այնտեղ մշակութային ծրագեր պետք է իրականացնենք։ Գյուղերն իսկապես պետք է դարձնենք մի տեղ, որտեղ ապրելը հարմարավետ է։ Ես շատ տեղերում եմ եղել, բայց օրինակ գյուղեր կան, որտեղ այնպիսի տեսարաններ ու գեղատեսիլ վայրեր կան, որ զարմանում ես, որ այսքան փոքր է Հայաստանը, բայց մենք այն չենք բացահայտել։ Մեր երկիրը դրախտավայր է, ուղղակի մենք պետք է պատշաճ և համապատասխան վերաբերմունք ցուցաբերենք դրա նկատմամբ»,- ասաց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր