Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»          Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»       Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»    

07 ապր 2023 15:35

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է երկրից վտարել իրանցի դիվանագետներին եւ փակել Իրանի դեսպանատունը՝ «լրտեսության և ինտրիգների բույն են դրանք»

Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանատուն բացելու մասին Իրանի խորհրդարանի ընդունած հայտարարությունը չի համապատասխանում քաղաքական եւ դիվանագիտական ​​էթիկային։ Այս մասին հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիեւը, գրում է haqqin.az-ը։


«Երեկ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել լրտեսական գործունեության համար։ Կարծում եմ, որ մնացած աշխատակիցները նույնպես պետք է հեռանան, եւ լրտեսության ե ինտրիգների այս բույնը, որը կոչվում է դեսպանատուն, պետք է փակվի»,- ասել է պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր