Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան          Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

07 ապր 2023 16:55

Եթե իմ պաշտոնանկության գործընթացը սկսեն, դա լինելու է քաղաքական քայլ. Նրանք պլանավորված եկել էին

Այդ օրը ՔՊ խմբակցությունը պլանավորված, պայմանավորված եկել էին, որ գտնեին որեւէ խնդիր, որեւէ թերություն եւ բարձրացնեին իմ պաշտոնանկության հարցը: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի ապրիլի4-ի նիստում ՄԻՊ թեկնածուների ներկայացմանը, որի ժամանակ ՔՊ-ական պատգամավորները վիրավորական արտահայտություններ հնչեցրին ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին:


Դիտարկմանը, որ արդեն ՔՊ-ից Հովիկ Աղազարյանը հնչեցրել է, որ մտադիր է Թագոհի Թովմասյանի պաշտոնանկության հարցով նախաձեռնություն սկսել, նա արձագանքեց. «Ես ուրախ եմ, թող սկսեն այդ գործընթացը: Ես տեսանյութ եմ պատրաստել, շուտով կհրապարակեմ, որ ՔՊ-ից 4 պատգամավոր ինչպես են ինձ դեռ նիստը չսկսված կամ նիստի ընթացքում մեղադրում, որ ես հանձնաժողովի նիստը չեմ կարողանում վարել: Բոլորը բղավում էին ու ինձ ասում՝ չես կարողանում վարել: Բա որ բոլորով բղավում եք, ես որ մեկիդ բերանը պետք է փակեմ:


Որեւէ հիմք չկա պաշտոնանկություն սկսելու համար, դա լինելու է քաղաքական քայլ, եթե նման բան իրականացնեն: Միայն ես եմ, որ ընդդիմությունից ունեմ հանձնաժողովի նախագահի պաշտոն եւ իրենք խնդիր են դրել, որ ինձնից էլ ազատվեն: Տեսնենք՝ ինչ կստացվի»:


Թագուհի Թովմասյանը նաեւ հավելեց, որ այդ նիստի ժամանակ ՔՊ-ականների փողոցային վարքագիծը նշանակում է, որ իշխող խմբակցությունը մարդու իրավունքներ ասելով նկատի ունի փողոցային ռազբորկայի վերածել  ցանկացած նիստ. «Ես այդ առումով մի առաջարկ ունեմ, թերեւս ճիշտ կլինի, որ Արթուր Հովհաննիսյանը վարի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, իդելական  դասավորություն կստացվի, քանի որ նա իդեալական տիրապետում է փողոցային վարքուկարգին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր