Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

08 ապր 2023 13:40

Արդեն 2-3 տարի է՝ ինչ հողակտորներ են քերում Սյունիքի մարզից. միայն Սեւ լճի մոտ ահռելի տարածքներ ենք կորցրել

Սյունիքի մարզոսւմ ընդհանուր առմամբ արոտավայրերի խնդիրներ կան, միայն Տեղ գյուղում չէ, որ խնդիր կա: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ներխուժումներից հետո մարզում ստեղծված իրավիճակին:


«Հողը կոնկրետ դեֆիցիտ է մեր մարզում, միայն  Տեղ գյուղի հատվածը չի , Սեւ լճի հատվածում էլ արոտավայրեր կային, ջուր կար, եւ փաստորեն այնտեղ  հիմա ռազմական պոլիգոն է, ոչ մեկն էլ չի արածացնում, անասուններին այլեւս այնտեղ չեն տանում, Սիսիանի հատվածում էլ կորուստներ ունենք: Գլոբալ առումով միայն Տեղ գյուղի խնդիրը չէ, ուղղակի Տեղ գյուղում մարդիկ իրենց մշակած հողակտորներն են կորցրել»,- ասաց նա:


Նրա խոսքով՝ իշխանության դիրքորոշումը, որ չարժե էսկալացիայի գնալ կամ պատերազմ անել մի քանի ձյունածածկ գագաթի համար արդեն ինդիկատոր է նրանց որդեգրած քաղաքականության համար:
«Արդեն 2-3 տարի է, ինչ մի քանի ամիսը մեկ հողակտորներ են պոկում Սյունիքի մարզից, տարբեր տեղերից իրենք մաքսիմալ քերում են: Օրինակ սկզբում Որոտան- Գորիս ճանապարհն էր, որ եթե մի 500 մետր ավել կանգնեինք այդ ճանապարհը մեզ կմնար, դրա համար ուղղակի կամք էր պետք, որ կանգնեին ասեին՝ քանի որ սահմանագծում չկա, քարտեզները հստակ չեն , այս ճանապարհը մերն ենք համարում, հետ չենք գնում, մինչեւ կորոշենք, բայց դա չարեցին, նույնիսկ կարող էին հիմնավորում բերեին, որ միջպետական ճանապարհ է, չենք կարող տալ, բայց նրանք ասացին, որ այլընտարանքային կկառուցեն: Նույն  ձեւ Ճակատենում, այնտեղ ավելի քիչ ՝ մոտ 50- 100 մետր տարածք էր, որ կարող էին առաջ կանգնել, բայցղ թուրքերն եկան, կանգնեցին, ասեցին չենք թողնի, որ դուք օգտգործենք, հայկական կողմն էլ խելոք ասեց հա, մենք այլընտրանքային ճանապարհ կսարքենք, չգիտեմ էլ սարքել են, թե չէ: Հետո էլ Սեւ լճի դեպքերը, եկան թուրքերը, կանգնեցին ասեցին՝ մի քանի ձյունածածկ գագաթի համար հո կռիվ չենք անելու, սակայն այդտեղ ահռելի տարածքներ են թուրքերը վերցրել, հետո Նորավանի դիրքերում առաջ եկան, հետո Իշխանասարի դիրքերը գրավեցին, անցան էս մի կողմը Իշխանասարի: Այսինքն սա պետական քաղաքակնություն է, երբ պետությունն իրեն վախկոտ երեխայի պես է պահում, պարտվողի հոգեբանությամբ մեր իշխանությունը չունի իր մոտեցումը, որ հողը պետք է պահեն, կամ դառնա դուխով տղա եւ ասի՝ «հոպ, մի վայրկյան, այսպես չի լինի», Արցախի հանձնելը ինդիկատոր էր նրանց հոգեբանությունը հասկանալու համար»,-ասաց նա:


Խոջաբաղյանի խոսքով՝ այս իշխանությունը հայրենիքի , հողի հետ կապված սկզբունք չունի:


«Որ ինքը ունենար դա, հստակ կերեւար թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո: Իսկ հիմա քարոզչությունն ու քաղաքականություն ցույց են տալիս, որ էնքան որ յոլա ենք տանում էլի»,-ասաց նա:
Գորիսի անվտանգության խորհրդի համակարգողի խոսքով՝ Տեղ գյուղում անվտանգության լուրջ խննդիրներ կան, որը միայն այս առաջխաղացմամբ չէ, որ ստեղծվել են, այլ ընդհանրապես կա պատերազմի վտանգ:


«Երբ որ մենք հույսներս մեր վրա ենք դնում, ամեն ինչ էլ կարող ենք, բայց երբ ուրիշների վրա ենք դնում, անընդհատ էլ կորցնելու ենք: Մնում է հույսներս մեր վրա դնենք ու Արցախի հողերն էլ հետ բերենք: Իսկ այս իշխանությունը միայն թույլի դիրքերից է հանդես գալիս՝ բա մենք ինչ անենք, բա բայրաքթարները, բա դասալիքները, իսկ երբ նպատակ ես դնում ու պատրաստվում ես, հաստատ կհանսես քո նպատակին»,- իր խոսքը եզրափակեց Խոջաբաղյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր