Տեսանյութ.Ինչպե՞ս դուրս գալ պահքից և Ս․ Հաղորդություն ստանալ
Մեծ պահքից մարդիկ դուրս են գալիս Ս․ Հարության Ս․ Պարատագին Ս․ Հաղորդություն ստանալով։
Ավագ շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս․ Պատարագին հաղորդվելու համար անհրաժեշտ է առավոտից ծոմ պահել՝ ոչինչ չուտել ու չխմել, բացի ջրից։ Դեղերը խմել թույլատրվում է։ Սակայն եթե մարդը առողջական խնդիրների պատճառով չի կարող ամբողջ օրվա ընթացքում ծոմ պահել, լավ կլինի, որ Ս․ Հաղորդություն ստանա կիրակնօրյա տոնական Ս․ Պատարագին՝ կրկին առավոտից ծոմ պահած գալ եկեղեցի, մասնակցել Ս․ Պատարագին ու ընդհանրական խոստովանությանը։
Ս․ Հաղորդություն ստանալու համար կարող են ծոմ չպահել փոքրիկ երեխաները, հղի կանայք, ծառայության մեջ գտնվող զինվորները։
Եթե մարդը առողջական խնդիրների պատճառով չի կարող ծոմ պահել և երկար անոթի մնալ, ապա այդ մասին պետք է տեղյակ պահի քահանային, զգուշացնի, որ սնունդ է ընդունել։ Նման պարագայում ևս քահանաները կարող են արտոնել Ս․ Հաղորդություն ստանալ։
Ս․ Հաղորդություն չեն կարող ստանալ այն մարդիկ, ովքեր մկրտված չեն, եթե նույնիսկ խստորեն պահել են Մեծ Պահքը։