Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

30 մար 2024 11:52

Ավագ շաբաթ. երեկոյան կտրվի Ս. Զատկի ճրագալույցի Պատարագ և Սուրբ Հարության ավետիսը

Ավագ շաբաթ. երեկոյան կտրվի Ս. Զատկի ճրագալույցի Պատարագ և Սուրբ Հարության ավետիսըՄարտի 30-ի երեկոյան Քրիստոսի լույսով միմյանց կփոխանցենք հաղթանակի՝ Սուրբ Հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: 
 
Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում:
 
Ավետարանում նշվում է. «Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով մի մեծահարուստ մարդ, որ Արիմաթեայից էր և աշակերտել էր Հիսուսին։ Սա գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ»:
 
Ըստ Եկեղեցու ավանդության՝ Հիսուս ավերեց մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը, բացեց հանգստյան տունը՝ դրախտը:
 
Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է մարտի 30-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է, մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ 
 
Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: 
 
«Ճրագալույցի Պատարագով մենք ստանում ենք Ավետիսը Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության: Երբ եկեղեցական կարգով օրը փոխվում է, մատուցվում է Պատարագ, ու ժողովուրդը ստանում է ավետիսը, լուսավորվում են հավատացյալների սրտերը, հոգիները: Իրենք էլ ցանկանում են լույսը տանել, լուսավորել իրենց ընտանիքները»:
 
Ներկաները Խորանի մոմից վառում են մոմերն ու տանում՝ իրենց տները լուսավորելու Քրիստոսի լույսով: 
 
Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ Պահքը։ 
 
Քրիստոսի Հարությունը՝ նոր կյանքի սկիզբ
 
Ավագ շաբաթ երեկոյից, երբ միմյանց տալիս ենք Հարության ավետիսը, կարևորում ենք հաղթանակը չարի ու մահվան նկատմամբ: Նա Իր մահով հաղթեց մահվանը:
 
Քրիստոսն իր խաչելությամբ ցույց տվեց Իր սերն ու քաջությունը՝ որպես օրինակ: Ուրեմն՝ նաև մեզ համար առաջնային պայման պետք է լինի սերն ու քաջությունը` ապրելու ու պայքարելու ձգտումը: Քրիստոսի Հարությամբ պետք է կարողանանք տեսնել մեր կյանքի վերափոխումը, կարողանանք ամուր ու հաստատուն պահել Տիրոջ ներկայությունը մեր կյանքում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր