Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 ապր 2023 18:37

Պոլիկլինիկաների աշխատաժամանակում սպասվում են փոփոխություններ

Հանրապետության պոլիկլինիկաների աշխատաժամանակում փոփոխություններ են սպասվում: Պոլիկլինիկաներն, օրվա կտրվածքով,  առաջիկայում ավելի երկար են աշխատելու՝ 08:00-19:00: Դա հնարավորություն կտա աշխատող քաղաքացիներին այցելել պոլիկլինիկա առանց աշխատանքից ուշանալու կամ շուտ դուրս գալու:


Հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը տեղեկացրեց, որ այս առնչությամբ բազմաթիվ քաղաքացիներից ստացվել են նամակներ՝ պոլիկլինիկաների աշխատաժամանակի անհարմարության հետ կապված:  


«Պոլիկլինիկաների աշխատաժամանակը երկարացվում է, սակայն դա չի նշանակում, որ բուժանձնակազմը հավելյալ ծանրաբեռնվելու է: Բժիշկների ընդունելությունը լինելու է առավոտյան 9:00-ից միչև 13:30-ն և 13:30-ից մինչև 19:00: Առավոտյան ժամը 08:00-ից կաշխատի լաբորատոր բաժանմունքը: Կաշխատի մեկ կամ երկու բուժքույր՝ կախված հերթագրված բուժառուների թվից»,-ասաց Արտակ Ջումայանը:


Ստացվում է, որ աշխատող քաղաքացին կարող է իր բժշկին դիմել 18:00-ից հետո: Եթե հետազոտության անհրաժեշտություն լինի, ապա քաղաքացին կարող է առավոտյան ժամը 8:00-ին մոտենալ և հետազոտվել: Աշխատանքից անհրաժեշտաբար դուրս գալու կարիք  չի լինի:  Նախատեսված է նաև նեղ մասնագետի հերթապահություն՝ շաբաթական մեկ օր:


Նախարարի տեղակալը նշեց, որ արդեն հանդիպումներ են ունեցել մի շարք քաղաքների պոլիկլինիկաների տնօրենների հետ: Առաջիկայում հանդիպումները շարունակվելու են, որպեսզի առաջնային օղակի բուժանձնակազմի բոլոր մտահոգող հարցերի պատասխանները տրվեն: 


Նշված պայմաններով, նոր գրաֆիկով աշխատանքը կլինի մի քանի ամսից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր