Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

11 ապր 2023 12:35

Ցանկացած անզգույշ քայլ կարող է աղետ լինել.Մոսկվան նրբանկատորեն կոչ է անում Երևանին և Բաքվին՝ «համերաշխ ապրել» և դես ու դեն չընկնել իր և Արևմուտքի միջև,ամեն ինչ իր ժամանակն ունի

iarex.ru-ն «Բաքվի ինչի՞ն է պետք ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ըստ երևույթին, ոչ պատահական որոշել է հիշեցնել, որ ՀԱՊԿ երկրների առաքելության հնարավոր տեղակայումը Հայաստանում կախված է հայկական կողմից։ «Մենք համոզված ենք, որ այդ քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»,- ասել է նա:


Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ պարզաբանել էր, որ «այդ առաջարկը դեռ սեղանին է», և «այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկերկու օրվա ընթացքում, եթե մեր հայ դաշնակիցները՝ ընկերները, դեռ հետաքրքրված են դրանով»։ Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նաև ասել էր, որ Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին, սակայն «մեզ համար առանցքայինն այն էր, որ մեր զգացողությամբ, մեր ընկալմամբ, ՀԱՊԿ-ի գործընկերները հստակորեն չեն ճանաչել կազմակերպության պատասխանատվության ոլորտը»։


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ առաքելությունն ընդունելուց հրաժարվելու պատճառն ավելի կոնկրետ է նշել, այն է՝ «ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական գնահատականի բացակայությունը»։ Բայց դա այն ժամանակ էր: Այժմ, եթե ՀԱՊԿ առաքելությունը հայտնվի հայ-ադրբեջանական շփման գծում, կարող է հենց ինքն էլ արձանագրել «ագրեսիայի ակտերը»։ Միևնույն ժամանակ, Հայաստանի նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության հայտնվելը նման պայմաններ չի պարունակում, մանավանդ որ չնայած այն գործում է համապատասխան միջազգային մանդատով, բայց երկու երկրների միջև պետական սահմանի չիրականացված սահմանազատման ու սահմանագծման պայմաններում։


Ուստի, ինչպես ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, դա կարող է ընդամենը նպաստել «Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում համագործակցության հաստատմանը», բայց թե ինչ է դա իրականում, ոչ ոք չգիտի։ Սակայն ինտրիգը այսքանով չի ավարտվում: Սկզբում Ադրբեջանը, հաշվի առնելով այն, որ ԵՄ առաքելության գործունեությունն «իրականացվում է բացառապես երկկողմանի հիմունքներով», չհակառակվեց դրան՝ համարելով, որ դա «չի խարխլի փոխադարձ վստահությունը», ինչը վկայում էր Փաշինյանի՝ Իլհամ Ալիևի հետ լուռ դաշինքի առկայությունը: Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սկսեցին ասել, որ ԵՄ առաքելության հայտնվելը սկսել է «արհեստականորեն սրել իրավիճակը», չնայած հենց սկզբից Բաքուն, Երևանի հետ միասին, շարժվելով դեպի Արևմուտք, չէր կարող չհասկանալ, որ իրադարձությունների նման ընթացքը մի կողմ է մղում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։


Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելությանը, ապա Բաքուն ինչ-որ փուլում սկսեց ազդանշաններ տալ, որ այն «կարող է նպաստել լարվածության թուլացմանը և պայմաններ ստեղծել սահմանազատման և սահմանագծման աշխատանքների իրականացման համար»։ Բանն այն է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության փաստացի ներկայությունը համընկավ ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման հետ, և իրավիճակը սկսեց ավելի բարդանալ։ Հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասաց, որ «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի, քանի որ երկար սահման ունի Իրանի հետ»։ Թվում է, թե այժմ Բաքուն և Երևանը բոլոր խաղաքարտերն ունեն, քանի որ նրանք միասին շարժվում են արևմտյան ուղղությամբ։


Բայց շուտով պարզ դարձավ, որ Թեհրանը պատրաստվում է պատմական հաշիվ ներկայացնել Բաքվին և կարող է որոշակի պայմաններում լոկալ զինված հակամարտություն սկսել հարավից: Իսկ այդ դեպքում արևմուտքից վրեժխնդրության հորիզոններ կարող են բացվել Հայաստանի առջև։ Նման իրավիճակում հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության հայտնվելը ի զորու է կանխել Բաքվի համար անցանկալի գործընթացը, այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի վերածումը տարածաշրջանային զինված հակամարտության։ Դա ձեռնտու չէ նաև Մոսկվային՝ ինչպես տարբեր կոմբինացիաներում իրավիճակի մեջ Վաշինգտոնի, Բրյուսելի և Անկարայի հնարավոր ներքաշման, այնպես էլ Ադրբեջանի և Իրանի տարածքով Սանկտ Պետերբուրգից Մումբայ տանող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևոր նախագծի իրականացման խափանման առումով:


Այժմ կողմերից յուրաքանչյուրի ցանկացած անզգույշ քայլ կարող է իրադարձությունների նոր շրջադարձի խթան դառնալ, քանի որ եթե ճգնաժամը սրվի, նույնիսկ չեզոք խաղացողները, որոնք շահագրգռված են հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորել իրավիճակը, կդժվարանան առաջարկել համապատասխան այնպիսի լուծում, որը կարող է բավարարել բոլորին: Այս կապակցությամբ Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպում։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը. «Հուսով ենք, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի կոնսենսուսի հասնել եռակողմ հանդիպման օրակարգի և պայմանների շուրջ, և մենք, մեր հերթին, պատրաստ ենք նպաստել դրան»։


Բայց հիմա կարող են «ջրի երես» դուրս գալ ոչ միայն իրանական, այլ նաև ռուսական պատմական «խոցերը», որոնք Բաքուն և Երևանը սկսել են հիմնովին մոռանալ։ Միևնույն ժամանակ, Մոսկվան նրբանկատորեն կոչ է անում Երևանին և Բաքվին՝ «համերաշխ ապրել» և դես ու դեն չընկնել իր և Արևմուտքի միջև։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր