Կանխատեսել ենք անխուսափելին․Այլ խաղացողների առկայությունը կհանգեցնի հայ-ադրբեջանական հարաբերությունների ապակայունացմանը
![](https://hayacq.com/uploads/posts/2019-03/1552669853_zakharova.jpg)
Նա կրկնել է, որ Հարավային Կովկասում այլ խաղացողների, կառույցների ընդգրկումը, որոնք երբեք չեն զբաղվել այդ հին հակամարտության կարգավորմամբ, հավելյալ արժեք չի ունենա։
«Եվ հայտարարված արդյունքը (խաղաղության հասնելը) չի լինի։ Փոխարենը, ցավոք, կհանգեցնի սրացման, ապակայունացման և կշեղի նախատեսված խաղաղ կարգավորմանը հասնելուց»,-նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան համապատասխան վերլուծություն է կատարել, իր տեսակետը նաև նախկինում է հայտնել։
«Մենք դա արդեն գնահատել ենք, ներկայացրել ենք մեր վերլուծությունը և կանխատեսել ենք անխուսափելին։ Հիմա սկսում ենք դառնությամբ ու ափսոսանքով դիտարկել ու խորհել տարբեր դրսևորումների մասին, թե ինչպես է արտաքին խաղացողների միջամտության պատճառով, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց կառուցողական դրսևորելու, լրացուցիչ ապակայունացում ստեղծվում․․․»,- ավելացրել է նա: