Ադրբեջանցին լայվ է մտել ու սպառնացել հայ ժողովրդին. որտեղից էր Փաշինյանին այդ տեղեկությունը, եւ ինչու էր նա հանրայնացնում դա․ «Հրապարակ»

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին, երբ դեպքը դեռ տեղի չէր ունեցել, խոսելով ապրիլի 10-ին Հայաստան ներթափանցած 2 ադրբեջանցու մասին, ասել էր, թե նրանք իրենց զորամասերում խնդիրներ են ունեցել` ճնշումների են ենթարկվել իրենց համածառայակիցների կողմից, եւ դա է պատճառը, որ որոշել են լքել ծառայությունը՝ ըստ էության, նրանց ներկայացնելով իբրեւ դասալիքներ։ Սակայն հավելել էր, թե նրանցից մեկը` խոսքը երեկ հայտնաբերվածի մասին է, սահմանն անցնելուց հետո փոշմանել է՝ ցանկացել է վերադառնալ։ Մնում է պարզել, թե որտեղից է Փաշինյանին այդ տեղեկությունը, եւ ինչու էր նա հանրայնացնում դա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 04․ 23 թ համարում։