Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

14 ապր 2023 11:10

Ինչ ասել է՝ զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա.ուղիղ ճանապարհ բացել դեպի Արարատյան դաշտ ու Երևա՞ն, տանել ամբողջական հայաթափման ու կորստի՞

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը  գրում է.
«Եկեք հասկանանք՝ ինչ ասել է «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»։

Դա նշանակում է․

Ադրբեջանին տալ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով,

Ադրբեջանին տալ Տավուշի մարզից զգալի հատված,

Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի 70 բնակավայր դնել գոյաբանական վտանգի տակ, մասնավորապես՝
▪ մասամբ կամ ամբողջովին չեզոք գոտու (նետրալկայի)  վերածվել կամ ամբողջությամբ թշնամուն տալ ներկայումս առաջնագծից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող 34 բնակավայր (նկարներում նշված են կարմիր նշանով)՝
․ 18-ը Սյունիքում՝ Ներքին Հանդը, Ճակատենը, Գեղանուշը, Գոմարանը, Կապանը, Սյունիքը, Դիցմայրին, Դավիթ Բեկը, Ձորակը, Վանանդը, Շուռնուխը, Որոտանը, Այգեձորը, Ներքին Խնձորեսկը, Կոռնիձորը, Արավուսը, Խնացախը, Խոզնավարը,
․ 1-ը Վայոց Ձորում՝ Բարձրունին,
․ 2-ը Արարատում՝ Երասխը, Տիգրանաշենը,
․ 13-ը Տավուշում՝ Բերքաբերը, Բաղանիսը, Այգեպարը, Պառավաքարը, Այգեհովիտը, Կայանը, Ազատամուտը, Դիտավանը, Կիրանցը, Ոսկեպարը, Վերին Ոսկեպարը, Դովեղը, Բերդավանը
▪ մասամբ չեզոք գոտու վերածել կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ դնել ներկայումս առաջնագծից մինչև 1-2․5 կմ հեռավորության վրա գտնվող 36 բնակավայր (նկարներում նշված են դեղին նշանով)՝
․ 11-ը Սյունիքում՝ Սրաշենը, Շիկահողը, Ագարակը, Խդրանցը, Եղվարդը, Ուժանիսը, Նոր Առաջաձորը, Կաղնուտը, Կարմրաքարը, Տեղը, Վաղատուրը,
․ 7-ը Վայոց Ձորում՝ Նոր Ազնաբերդը, Խնձորուտը, Խաչիկը, Ամաղուն, Արենին, Չիվան, Ելփին,
․ 4-ը Արարատում՝ Զանգակատունը, Լանջառը, Ուրցալանջը, Պարույր Սևակը,
․ 2-ը Գեղարքունիքում՝ Վահանը, Ճամբարակը (հաշվի առնելով որ ադրբեջանցիները հետ չեն քաշվելու 2021-2022 թթ․ ՀՀ, այդ թվում՝ Գեղարքունիքից օկուպացված հատվածներից, նշված երկու բնակավայրերին կարելի է ավելացնել նաև Կութը, Ներքին Շորժան և Վերին Շորժան (նկարներում նշված են մանուշակագույն նշանով)), 
․ 12-ը Տավուշում՝ Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիր Աղբյուրը, Վազաշենը, Աչաջուրը, Սևքարը, Սարիգյուղը, Ներքին Ծաղկավանը, Աճարկուտը, Կոթին, Բարեկամավանը, Նոյեմբերյանը։

Ադրբեջանին տալ և/կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ դնել  Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից հատվածներ, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում, ինչն ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո,

հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարել մեր առաջնագիծը և ստեղծել հսկայական անվտանգային նոր խնդիրներ ու սպառնալիքներ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում 2020-2023 թթ․-ին,

Երասխի՝ չեզոք գոտու վերածմամբ կամ Ադրբեջանի կողմից ռազմակալմամբ թշնամու համար ուղիղ ճանապարհ բացել դեպի Արարատյան դաշտ ու Երևան,

նշված 70 (73) և նրանց հարակից տասնյակ գյուղերը մատնել  աստիճանական և ամբողջական հայաթափման ու կորստի,

Հայսատանը կանգնեցնել անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետների առաջ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր