Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին          Մերժելի է Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները       Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք    

14 ապր 2023 13:49

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի, գնացքի գծերի վրա էլ՝ Volga մակնիշի ավտոմեքենա․

Այսօր՝ ապրիլի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 42-ամյա Սարգիս Ա.-ի դին։ 
Դիակի մոտ հայտնաբերվել է դանակ, ամտոմեքենայի անսարքության ժամանակ օգտագործվող բանալի (կլուչ), իսկ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է Volga մակնիշի ավտոմեքենա։

Իրավապահներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը, ավտոմեքենայի դիմապակին ամբողջովին վնասված է, որի վրա էլ կան արնանման հետքեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր