Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

17 ապր 2023 12:16

Դուք եք հա ասում զինվորը ոչնչի կարիք չունի՞...Ինչո՞ւ պատշաճ սնունդ չի հասնում դիրքեր

Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Ամիսներ շարունակ ահազանգ եմ ստանում այն մասին, որ տղաները պոստեր բարձրանալուց տանից կամ սնունդ կամ գումար են ուզում պոստերի համար սնունդ գնելու։
Իմանալով, որ գոնե սնունդը կարգին է ու դրա խնդիրը չկա, մտածում էի պարզապես ծնողների դժգուհություն է, բայց չէ...
Պարզվում է, որ տղաների սնունդը զորամասում այլ է, իսկ պոստերում ՊՆ-ի որոշմամբ միայն չոր պահածոներ են, չոր սնունդ, այն էլ ըստ ծնողների քիչ է և չի բավականացնում, ուստի զինվորները ստիպված հավելյալ մթերք են տանում իրենց հետ։
Ուշագրավն այն է, որ պնդում են, թե ՊՆ այս մասին շատ լավ տեղեկացված է և խոստացել են հարցը կարգավորել, սակայն հարցի կարգավորումը մնացել է հեռախոսազանգի արանքում։
ՌՈ-ն ամեն անգամ, երբ որևէ կարիքի համար հրապարակում եմ անում, անմիջապես զանգահարում է, իսկ ահա այս հարցով կզբաղվի արդյո՞ք և կպարզի՞ ՊՆ-ից, թե ինչու պատշաճ սնունդ չի հասնում դիրքեր, դա չգիտեմ։ Կսպասեմ։
Ասածս ի՞նչ է, ու դուք եք հա ասում զինվորը ոչնչի կարիք չունի՞։ Լո՞ւրջ։ Զինվորն ամեն ինչի կարիք ունի, իսկ առաջնահերթությունը դա մարդավարի զինվելու և մարտական պատրաստություն անցնելու։
Բարի լույս, մինչև երեկո կսպասեմ ՀՀ պաշտպանության նախարարություն արձագանքին և հարցի արագ կարգավորմանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր