Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 ապր 2023 12:36

Ամեն դեպքում պետք է զգուշանալ, որ Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում պատերազմի սրման ժամանակ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պետք է զգոն մնան այն նախանշանների հարցում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում պատերազմի սրման ժամանակ: Այս մասին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, գրում է golosameriki.com-ը։

Շերմանը նախազգուշացում է արել՝ բացելով ՆԱՏՕ-ի սպառազինությունների վերահսկման ամենամյա համաժողովը, որն այս տարի առաջին անգամ է տեղի ունենում Հյուսիսային Ամերիկայում։

«Մենք բոլորս հետևում էինք և անհանգստանում, որ Վլադիմիր Պուտինը կօգտագործի այն, ինչ նա համարում է ոչ ռազմավարական մարտավարական միջուկային զենք, կամ կօգտագործի ինչ-որ ցուցադրական էֆեկտ՝ սրացման համար, բայց վերահսկվող ռիսկի սրացման շրջանակում: Շատ կարևոր է հետևել դրան», - ասել է Շերմանը:

Պուտինի հայտարարությունն առ այն, Ռուսաստանը պատրաստվում է մարտավարական միջուկային զենք տեղակայել հարևան Բելառուսում, այդ սպառնալիքը կառավարելի կերպով օգտագործելու փորձ է», - հավելել է Շերմանը:

Աղբյուրը գրում է, որ մարտավարական միջուկային զենքերը նախատեսված են մարտի դաշտում հաջողության հասնելու կամ կոնկրետ ռազմական թիրախների դեմ օգտագործելու համար: Պուտինը հերքել է, որ մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը միացել է Շերմանին համաժողովի բացմանը, Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Պուտինի ծրագիրն անվանել է տասնամյակներ շարունակվող «վտանգավոր, անպատասխանատու միջուկային հռետորաբանության» մի մասը, որն ուժեղացել է Ուկրաինայում ռազմական բռնություններին զուգահեռ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր