Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

19 ապր 2023 17:15

Տեղ համայնքում զենքի խնդրի գոյության մասին.Յուրքանչյուր տղամարդ գիտի՝ ինքը ինչ է անելու ռազմական իրավիճակի ժամանակ

Տեղ համայնքը պաշտպանական գործունեության տեսանկյունից ՀՀ-ում ամենալավ պատրաստվածն է: Յուրքանչյուրն իր գործը գիտի, որևէ բանի խնդիր չունեն: Լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով այն մասին, որ լարվածության դեպքում բնակավայրերը ևս պետք է ունենան իրենց պաշտպանական ծրագրերը:

«Տեղ համայնքում կա զինանոց, ամեն ինչ: Յուրքանչյուր տղամարդ գիտի՝ ինքը ինչ է անելու ռազմական իրավիճակի ժամանակ»,-ասաց Խաչատրյանը՝ հերքելով, որ համայնքում կա զենքի խնդիր. «Զենքի խնդիր գոյություն չունի, բայց այդ զենքը խաղաղ ժամանակ չեն տալիս, որ մեջքին կապի, գնա խանութ: Գյուղացուն զենք բաժանված չի, նա ՀՀ քաղաքացի է, ոնց որ հիմա ինձ բերեն, զենք տան, բայց երբ կարիքն առաջանում է, յուրաքանչյուր գյուղացի գիտի՝ իր զենքը որտեղ է»:

Պատգամավորի խոսքով՝ Տեղ համայնքը պետք է օրինակ լինի այլ բնակավայրերի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր