Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. Փաստ          ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ Հրապարակ       Նույն հողամասը 2022 թվականի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023 թվականի հայտարարագրով` նվիրատվություն է 2016 թվականից. Ժողովուրդ    

20 ապր 2023 14:07

Ինչու ենք ստորագրում խաղաղության պայմանագիրը, եթե չկան կայուն միջազգային երաշխիքներ

Խոսելով խաղաղության դարաշրջանի մասին՝ Փաշինյանն ասաց․

«Ես հավատում եմ խաղաղության օրակարգին և բանակցային գործընթացում մեզ համար կարևոր է, որ երաշխիքների համակարգը պայմանագրում նախատեսված լինի։ Իսկ այն, որ ընդհանրապես երաշխիք չկա, դա այս պահի միջազգային իրադրության ամենակարևոր առանձնահատկությունն է։ Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել՝ ես երաշխավորում եմ, որ վաղը կլինի սա, այդ թվում՝ սեփական անվտանգության հետ կապված»։
Հարցին՝ այդ պարագայում ինչու ենք ստորագրում խաղաղության պայմանագիրը, եթե չկան կայուն միջազգային երաշխիքներ, Փաշինյանը պատախանեց․
«Նախ՝ դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք, ես հույս ունեմ և դեռ պատրաստ եմ ստորագրել։ Եթե ստորագրենք, ապա ստորագրում ենք նրա համար, որ առանց դրա ստորագրման երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում, իսկ ստորագրման պարագայում, առնվազն  հավանականությունը ակնհայտորեն մեծանում է, որ այդպես չի լինի, այսինքն՝ նեգատիվ զարգացումները չեն լինի այնպես, ինչպես կլինեին չստորագրելու դեպքում»։
Փաշինյանը նշեց, որ պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է ու նաև դրանով է պայմանավորված Ալիևի սադրիչ հայտարարությունները։
«Սադրիչ հայտարարությունների նպատակն այն է, որ ՀՀ-ն տրվի այդ սադրանքին  և տեղավորվի այն պլանի մեջ, որը Ադրբեջանն իր մտքում ունի»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր