Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

20 ապր 2023 14:50

Հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա և ստանալ պետնախարարի պաշտոնը. մեր 5 քայլերով կհանենք մարդկանց շոկից

«Արցախում սոցիալալան վիճակը կհամարեի վատ, ոչ կազմակերպված և մենք պարտավոր ենք արագ կազմակերպվել: Ասացի, որ իմ հանդիպման ժամանակ բարձրացրած ամբողջ խնդիրն այն է, որ Արցախի նախագահը կարողանար իր մեջ ուժ գտներ և մեզ նշանակեր պետնախարար»,- Հարցազրույց» հաղորդման ժամին տեսակապով Արցախից  հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Նա տեղեկացրեց, որ Արցախում իրավիճակը կարգավորելու համար 5 կետից բաղկացած առաջարկներ ունեն և եթե պետնախարար նշանակվի դրանք արագ կիրագործեն և հասարակությանը շոկից կհանեն:

Բաբայանը հավաստիացրեց, որ եթե իր առաջարկած 5 կետերը իրագործվեն, Լաչինի միջանցքը բացվելուց հետո արտագաղթ չի լինի: 
«Մեր նպատակն է հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա և ստանալ պետնախարարի պաշտոնը և 5 քայլերը կատարել,փորձել պաշտպանությունը ստեղծել և Արդբեջանի հետ հավասարը հավասարի հետ նստել բանակցել»,-հայտարարեց Բաբայանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր