ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ          Կամչատկայի երկրաշարժի պատճառով Ամերիկյան ավիաընկերությունները չեղարկում են Հավայան կղզիներ չվերթները       Ամեն օր կարտոֆիլ ուտելն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր    

20 ապր 2023 16:05

Արդյո՞ք եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Արդյո՞ք եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ իրենք հայրական հորդոր են հնչեցրել, և այդ հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում։
 
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ։ Կատարվում են սխալ ու անընդունելի հայտարարություններ, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված։ Մտահոգիչ է մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհանդուրժողության ոգին։ Այս իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։
 
Մեր առջև ծառացած խնդիրները կարող են հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբմամբ», - նկատել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր