Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

22 ապր 2023 10:17

Նոր «ծրագիր» է կյանքի կոչվում.«մաքրել» դպրոցների պատերը հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարներից, հայ մեծերի մտքերից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.
«Կրթական ոլորտում իշխանությունների նախաձեռնած «բարեփոխումների» գործընթացի հետ կապված նորանոր տեղեկություններ են ստացվում։ Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նոր «ծրագիր» է կյանքի կոչվում, որն այս անգամ դպրոցների ներքին «կահավորման» հարցերին է վերաբերում։
Մասնավորաբար, վերջին շրջանում մեզ տեղեկություններ են հասնում, որ դպրոցներին արդեն հրահանգ է իջեցվել «մաքրել» դպրոցների պատերը. տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարներին, հայ մեծերի մտքերին, հայրենասիրական լոզունգներին, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմներին և այլ տիպի գրառումներին, այսինքն՝ այն ամենը, ինչ սովոր ենք տեսնել մեր դպրոցների պատերին։
Ըստ այդմ, բոլոր դպրոցների պատերը պետք է լինեն անթերի «մաքուր»՝ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։ Թերթի տեղեկություններով, իշխանություններն այս գործընթացը սկսել են մարզերից, առայժմ «ձեռքի հետ», որպեսզի միանգամից մեծ աղմուկ չբարձրանա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր