Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

22 ապր 2023 14:51

Շտապ կապվեք ձեզ սպասարկող բանկի հետ․ ի՞նչ պետք է անել, եթե կիբեր հանցագործության զոհ եք դարձել

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ահազանգում է ու զգոնության կոչ անում. 
«Վերջերս չափից ավելի տարածվել է կիբեր հանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի հետ կապված։ Առավել տարածվածներից է "Սոցիալական ինժիներությունը” («Social Engineering»):
Ինչ է դա նշանակում․
- Կիբեր հանցագործը սոց ցանցերի միջոցով կապվում է պոտենցիալ զոհի հետ և որպեսզի առավել վստահություն ներշնչի, WhatsApp, Viber, Telegram կամ այլ սոց ցանցում կեղծ հաշվետիրոջ էջում տեղադրում է որևէ բանկի ԼՈԳՈՆ։

- Զանգահարելով զոհին ներկայանում է որպես տվյալ բանկի աշխատակից՝ հաճախ որպես տեղեկատվական անվտանգության աշխատակից։

- Զրույցի ընթացքում աստիճանաբար փորձում է զոհի վստահությունը շահել, ասենք ներկայանալով որպես բանկի ՏՏ անվտանգության աշխատակից կատարում են տվյալ բանկի տեղեկատվական կայքի, մոբայլ բանքինգի կամ այլ տեղեկատվական համակարգերի թարմացում, կամ ի հայտ է եկել որոշ անվտանգային խնդիրներ և իրեն անհրաժեշտ է տվյալ զոհի բանկային և նույնականացման այլ տվյալներ (անուն ազգանուն, մոբայլ բանքիգի մուտքանուն, գաղտնաբառ, և այլն)

- Ստանալով անհրաժեշտ ռեկվիզիտները, մուտք են գործում զոհի էլ-հաշիվները և գումարները զոհի հաշվից տեղափոխում են կրիպտոպլատֆորմեր, որտեղից էլ փոխանցվում է իրենց անձնական հաշիվներին։

ՆՄԱՆԱՏԻՊ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝

- Պահանջեք որ Ձեզ զանգահարողը բացի տեսախցիկը և կատարեք սքրինշոթեր (չնայած սովորաբար կիբեր հանցագործը հրաժարվում է իր դեմքը ցույց տալուց և դա պետք է լինի Ձեր առաջին ազդակը)

- Մի տրամադրեք Ձեր անձնական և բանկային ռեկվիզիտները, եթե ինչ որ բան ասել եք և նա շարունակում է հարցեր տալ անմիջապես դադարեցրեք խոսակցությունը

- Շտապ կապվեք Ձեզ սպասարկող բանկի հետ` բացառապես բանկի կողմից տրամադրած հեռախոսահամարներով։

- Եթե ինչ որ բան հասցրել եք հայտնել, խնդրեք բանկին որ բլոկավորեն ձեր բոլոր հաշիվները և անհապաղ փոխեք Ձեր ի-բանքինգի մուտքի գաղտաբառը։

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ ՈՐ ՉԴԱՌՆԱՔ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԶՈՀԸ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր