Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ»          Տիեզերքը պատրաստել է հատուկ ուղերձ այս կենդանակերպի նշանների համար, ինչը կօգնի փոխել նրանց կյանքը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 ապր 2023 16:18

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը բողոքի նամակ է հղել Պետդումայի նախագահին

Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան բողոքի նամակ է հղել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ իր դժգոհությունն արտահայտելով Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Մատվեիչևի վերջին հայտարարությունների առթիվ։ Փոխանցում է «Ազատությունը»։ 

«Ռուսարմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում ռուսաստանցի պատգամավորը օրերս պնդել էր, թե Բաքուն և Անկարան փորձում են Հայաստանին սադրել կտրուկ գործողությունների և տապալել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։
«Մատվեիչևի վերջին հայտարարությունները Ադրբեջանում լուրջ մտահոգություն են առաջացրել՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը», - նշել է Գաֆարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր