Բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը, վիրшվnրները ոստիկանության ծառայողներ են          «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվող       ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան դաշնակցային բնույթին    

24 ապր 2023 14:10

Ապրիլի 24-ի կլասիկան... Դատապարտում եմ ՀՀ-ում պլանավորված կերպով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման արարողությունը, Անկարան պետք է վերանայի այս գործընթացը

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Ումիթ Յարդըմը Twitter-ում մեկնաբանել է ապրիլի 23-ի երեկոյան Երևանում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների հրկիզումը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ումիթ Յարդըմը, կիսվելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի գրառմամբ, գրել է.  «Ապրիլի 24-ի կլասիկան... Դատապարտում եմ Հայաստանում պլանավորված կերպով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման արարողությունը: Պատասխանը պետք է պահանջվի: Երևանի իշխանությունը պետք է հասկանա, որ այս մտածելակերպով «կարգավորում» չի կարող լինել, իսկ Անկարան պետք է վերանայի այս գործընթացը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր