ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

25 ապր 2023 12:20

ՌԴ-ի համար բարդ իրավիճակ է ստեղծվել.միայնակ է մնացել, երկու քարի արանքում.Ադրբեջանի քայլերն ուղղված են ինչպես տեղի բնակչության, այնպես էլ՝ խաղաղապահների դեմ

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդ ընթացք է ստանում՝ ինչպես տեղի բնակչության, այնպես էլ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ռուսական կողմի համար:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Բաքվում ՌԴ ԱԳ նախարարի՝ անցակետի անընդունելիության մասին հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձեց ժամանակ չկորցնել և անցակետ տեղակայել՝ հստակ հասկանալով, որ ռուսական կողմը դրան դեմ գնալու որևէ հստակ գործիք, բացի բանակցությունից, չունի:

«Ակնհայտ է, որ փորձ է արվում սրել իրավիճակը նաև այս կոնտինգենտի հետ, ադրբեջանական մամուլը զուգահեռաբար մեծ թափով աշխատում է Ռուսաստանի դեմ, ընդհանուր առմամբ օգտագործում ՌԴ ներկայիս աշխարհաքաղաքական անկայուն դիրքը ԼՂ-ում անշրջելի իրավիճակի հասնելու նպատակով: Թե ի՞նչ հաշվարկով է առաջնորդվում ներկայումս ռուսական դիվանագիտությունը, որո՞նք են նրա հստակ մտադրությունները՝ դժվարանում եմ ասել, քանի որ Ռուսաստանի համար բարդ է իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ չկա աջակցություն, հստակ հենարան Երևանից, մյուս կողմից՝ կա Թուրքիայի գործընկեր Ադրբեջանը, որի հետ իբրև թե ՌԴ-ն լուրջ խնդիր չունի, բայց այս հարցով ՌԴ-ն հայտնվել է Ադրբեջանի քայլերի թիրախում, քանի որ ռուսական ներկայությունը, ի վերջո, Ադրբեջանին խանգարում է վերջնական հասնել իր նպատակներին:

Իսկ ՌԴ-ն առաջնորդվում է իրավիճակը չսրելու հետաքրքրությամբ և մարտավարությամբ, որը բացարձակ չի աշխատում, քանի որ Ադրբեջանը հստակ հասկանում է, որ ժամանակ չպետք է կորցնի:

Ինչպես տեսնում եք, մշտապես այս հարցով զբաղվող միջնորդ մյուս երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ևս Ղարաբաղի մասով բավականին պասիվ՝ դիտորդի դերում են, և կարելի է ասել, որ Ռուսաստանը միայնակ է Ղարաբաղի կարգավիճակի հարցում:

Այս իրավիճակում ցանկացած որոշում Ռուսաստանի կողմից հնարավոր է: Կարծում եմ՝ ռուսական կողմը փորձում է նախնական խաղաղապահ կոնտինգենտին հասցնել մինչև տեղակայման ժամկետի ավարտ, որից հետո իր համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի պարագայում կփորձի երկարաձգել, բայց ներկայումս առաջնորդվում է չսրելու մարտավարությամբ, որը ձախողվում է: Բացասական միտումները շարունակվում են, լայնածավալ էթնիկ զտում չի լինի, քանի դեռ խաղաղապահներն այնտեղ են, բայց Ադրբեջանի քայլերն ուղղված են, կրկնեմ, ինչպես տեղի բնակչության, այնպես էլ՝ խաղաղապահների դեմ: Իսկ Ռուսաստանն ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ պրոցեսի մաս է աշխարհում, որի ֆոնին այս հարցը շատ փոքր է թվում»,-ասաց նա:

Աղբյուրը՝ 168.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր