«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

26 ապր 2023 14:30

«Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակն այլևս չկա, վատ չե՞ք զգում ձեզ, որպես իշխանություն

Ադրբեջանական հերթական անցակետն է տեղադրվել Լաչինի միջանցքում և, ըստ էության, իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում. ըստ aravot.am-ի, այսօր լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասել է.

«Համաձայն չեմ, որ ՀՀ-ն որեւէ քայլ չի ձեռնարկում: Քայլեր ձեռնարկվում են եւ դրանք, ըստ էության, տեսանելի են: ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կայացրեց, որը պարտադիր կատարման ենթակա իրավական ակտ է, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից դեռեւս չի իրականացվել: Բայցեւայնպես, պառլամենտական դիվանագիտությունը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ եւ բոլոր հանդիպումների ընթացքում ինտենսիվ այդ հարցը բարձրացվում է: Մեր միջազգային գործընկերները տարբեր միջազգային հարթակներում եւս այդ շեշտադրումը կատարում են: Մեր առաջարկությունն է եղել, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ որպես պարտադրող միջոց ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը կատարելու համար»:

Հարցին՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակն այլեւս չկա, վատ չե՞ք զգում ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ձեր քաղաքական թիմի գործունեության պատճառն է այս ամեն ինչը՝ Զեյնալյանը պատասխանեց. «Նման ձեւակերպումը շատ սխալ է ձեր կողմից, որովհետեւ ցուցանակի առկայությունը կամ բացակայությունը որեւէ վատ զգալու բան չէ… Այստեղ կարեւորն այն է, որ գործադրվում են առավելագույն ջանքեր, որ հարցը լուծվի խաղաղ պայմաններում եւ ՀՀ-ն հասնի երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում՝ նաեւ խաղաղության պայմանագրի միջոցով: Ադրբեջանը պատերազմ է ուզում, խաղաղությանը այլընտրանք, այլ միջոց չկա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր