Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ          Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են       Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների    

26 ապր 2023 15:20

Մինչև հիմա Ռուսաստանն էր ձեր փրկությունը, հիմա էլ սպորտը՞.ձեզ ու ձեր ապագան պաշտպանեք, որ վաղը կարողանաք սպորտային հաճույքներ վայելել

Նախկին ՀԽ մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպորտի բոլոր ոսկե մեդալներն ի վիճակի չեն բացել Բերձորն ու ազատագրել Արցախը, ի վիճակի չեն անվտանգություն ապահովել Հայաստանի, քո տան ու զավակիդ համար։ Խելամիտ աշխարհաքաղաքականությունն ու քո կամքն է, որ պետք ապահովի դրանք հայրենիքիդ, տանդ ու զավակիդ համար։
Եթե վերջին հարյուր տարվա սպորտային հաղթանակները նպաստեին անվտանգությանը, ապա այսօր Հայաստանն առնվազն կայսրություն կլիներ։ Էս ի՞նչ աժիոտաժի մեջ եք։ Մինչև հիմա Ռուսաստանն էր ձեր փրկությունը, հիմա էլ սպորտը՞, որի շնորհիվ Հայաստանի հիմնը հնչում է տարբեր երկրներում։ Հնչեց, հետո՞, չեք հասկացե՞լ, որ դա ընդամենը պարապ վախտի խաղալիք է ցեղասպանությունից առաջ։ Լավ, պարապ վախտի խաղալիք չէ, խաղաղ վախտի խաղալիք է։
Ի վերջո, պատերազմի մեջ գտնվողի համար, յաթաղանի սպառնալիքի տակ գտնվողի համար դա մերկ հետույքի զանգուլակ է, եթե քաղաքավարի արտահայտեմ հին ասացվածքը։ Խելք հավաքեք։ Հիմա էլ թուրն առել սպորտն ե՞ք պաշտպանում։ Ձեզ ու ձեր ապագան պաշտպանեք, որ վաղը կարողանաք սպորտային հաճույքներ վայելել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր