«Մամա՞դ ա քեզ պատմել էդ պատմությունների մասին»․Սամվել Բաբայանի պլանները կարծես թե ձախողվում են․ «Հրապարակ»

Սակայն վրանային ակցիան կարծես հետաձգվում է, քանի որ մեր աղբյուրներն ասում են, որ այդ մեծ հավաքից առաջ կազմակերպած հանդիպում-քննարկումների ժամանակ Բաբայանը հասկացել է, որ չունի բավարար աջակցություն եւ չի կարող նման պահանջ ներկայացնել Արցախի իշխանություններին, որոնք առանց այն էլ հակված չէին իրեն պաշտոն առաջարկելու։
Բաբայանը հիմա էլ պատրաստվում է ստորագրահավաք իրականացնել եւ ներկայացնել իր աջակիցների թիվը։ Տեղեկացանք, որ օրերս հերթական նման հավաքն են արել, որի ընթացքում խայտառակ միջադեպ է գրանցվել:
Բաբայանի իրական աջակիցներից մեկը, թերեւս փորձելով Կամանդույուշչիին հնարավորություն տալ՝ մաքրվելու իր հասցեին պտտվող տհաճ պատմություններից, իր ելույթում ասել է, որ Բաբայանի մասին 90-ականների վերաբերյալ լեգենդներ են պտտվում, թե իբր բեսպրեդել է հաստատել, բռնաբարություններ, քրեական տարբեր պատմություններ, եւ առաջարկել է Բաբայանին՝ վերջակետ դնել այդ խոսակցություններին, սակայն Բաբայանը զայրացել է այդ առաջարկից եւ երիտասարդին կոպտել․ «Մամա՞դ ա քեզ պատմել էդ պատմությունների մասին»։
Ներկաների համար այդ պատասխանը շոկային է եղել, եւ նրա ճամբարում սկսել են խոսել, որ «կարմիր կովը կաշին չի փոխում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում