Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

28 ապր 2023 15:06

Մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցելու ծրագիրը

Մեկնարկել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցելու ծրագիրը, որը հնարավորություն կտա շահառուներին պետական աջակցությամբ կառուցելու անհատական բնակելի տուն սահմանամերձ 80 բնակավայրերում:
Ըստ ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի՝ ծրագրի նպատակը սահմանամերձ գյուղերի համաչափ և կայուն զարգացումն է, սակայն հատկապես անապահով ընտանիքների, ցածր եկամուտ ունեցողների բնակարանային խնդրի լուծումը:
 
«Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ամուսինները, որոնք ունեն ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, որոնք ունեն ցանկություն՝ կառուցելու տուն սահմանամերձ բնակավայրում, ունեն հողամաս կամ կիսակառույց շինություն համապատասխան թույլտվությամբ նշված գյուղական բնակավայրում և ունեն դրական վարկային պատմություն: Ամուսիններից գոնե մեկը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Ղարագյոզյանը:
Ակնկալվում է, որ մինչև 2023-ի ավարտն առնվազն 300 ընտանիք սահմանամերձ բնակավայրերում կկառուցի իր տունը, իսկ մինչև 2024-ի ավարտը՝ շուրջ 550 ընտանիք: Այն պետական աջակցություն հիփոթեքային վարկավորմամբ է տրամադրվում, ամենամսյա վճարներով:
«Պետության կողմից սուբսիդավորվող չափը վարկի մայր գումարի գծով կազմում է մինչև 16 միլիոն դրամ և դրա նկատմամբ հաշվեգրվող՝ մինչև 13 տոկոս տոկոսագումար: Այսինքն՝ եթե շահառուն բանկից ստանում է 16 միլիոն դրամ վարկ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, ինքը որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակում չունի, ամբողջն իրականացնում է պետությունը: Եթե վարկի չափն ավելին է, տարբերության մասով ամսական վճարումներն իրականացնում է իր միջոցներով»,- ասաց Ղարագյոզյանը:
Ծրագիրն արդեն իսկ ունի 9 շահառու: Ընտրված բնակավայրը Սյունիքի մարզի Տեղ գյուղում է, մյուսը՝ Տավուշի մարզում՝ Ոսկեվանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր