Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

02 մայիս 2023 15:13

Ժամանակակից արվեստի«Լիում» թանգարանում «սոված» ուսանողը կերել է 120 000 դոլար արժողությամբ «արվեստի գործը»՝ պատին ամրացված բանանը

Սեուլի ազգային համալսարանի ուսանողն այցելել է ժամանակակից արվեստի «Լիում» թանգարան, որտեղ կերել է ցուցանմուշներից մեկը: Նո Հյուն Սու անունով երիտասարդը կերել է իտալացի արվեստագետ Մաուրիցիո Կատելանի աղմկահարույց արտ-ինստայացիան, որը կպչուն ժապավենով պատին կպցված սովորական բանան է: Այս մասին հայտնում է CNN-ը։

Ուսանողն իր արարքը բացատրել է նրանով, որ պարզապես սոված է եղել և որոշել է ուտել միրգը: Ուսանողի խոսքով՝ եթե պատին ամրացված բանանը կարելի է անվանել արվեստի գործ, ապա նրա արարքը ևս կարելի է նույն կերպ մեկնաբանել:

Օգտատերերը ոչ միանշանակ են մեկնաբանել երիտասարդի արարքը, սակայն ինքը՝ Մաուրիցիո Կատելանը, հանգիստ է արձագանքել տեղի ունեցածին։

«Խնդիր չկա»,- ասել է նա։

Թանգարանի աշխատակիցները նշել են, որ որևէ քայլ չեն ձեռնարկի ուսանողի նկատմամբ:Որոշ ժամանակ անց կերած բանանը պարզապես փոխարինվել է թարմով։

Ի դեպ, պատին ամրացված բանանը սովորաբար փոխում են երկու-երեք օրը մեկ, որպեսզի այն չփչանա։

Ռեզոնանսային արտ-ինստալյացիան դարձել է ժամանակակից արվեստի ամենահայտնի առարկաներից մեկն աշխարհում։ 2019 թվականի դեկտեմբերին Art Basel Miami Beach-ում պատին ամրացված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր