Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

03 մայիս 2023 22:21

Մեդվեդևը կոչ է արել ֆիզիկապես հեռացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն

Ռուսաստանին այլընտրանք չի մնացել, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ֆիզիկական հեռացումը, Telegram ալիքում գրել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

Այսպես է նա արձագանքել Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրի վրա ուկրաինական անօդաչուների այսօրվա հարձակմանը։

«Նա պետք չէ նույնիսկ անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրման համար»,-ընդգծել Է Մեդվեդեւը։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը հիշեցրել է, որ ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտը, որը վերջ դրեց Հայրենական Մեծ պատերազմին, ստորագրել է ոչ թե Ադոլֆ Հիտլերը, այլ ռեյխսնախագահի պաշտոնում նրա իրավահաջորդի՝ Գրոս-ծովակալ Կարլ Դենիցի ներկայացուցիչները։

Մեդվեդևը նաև կոչ է արել հեռացնել Ուկրաինայի առաջնորդի մերձավոր շրջապատը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր