Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը Լավ չէ, իհարկե: բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

04 մայիս 2023 16:54

Հայը դրսում հոյակապ քաղաքացի է դառնում, դանդաղ ձուլվում է... ստեղծվում է մտային քաոս, որպեսզի մարդիկ չկարողանան կողմնորոշվել

«Քաղաքացի՝ լավ է հնչում, բայց դա այնքան լավ բան չէ, քաղաքացու մեջ որևէ բնորոշում չկա՝ ինչ ազգի է պատկանում, ինչ մշակույթի կրող է։ Մենք պետք է կերտենք հայ քաղաքացի, որն իր առջև ունենա հիմնային խնդիր՝ ազգային պետական շահ»,- «Քաղաքացի լինելու բարդ խնդիրը» թեմայով քննարկմանն ասաց բանաստեղծ Վահե Արսենը։
Նա կարևորում է լեզվի, հոգևոր մշակույթի տարրը։
«Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ազգային տարրը պետք է լինի։ Հայերը շատ լավ քաղաքացիներ են, բայց դրսում։ Հայը դրսում  հոյակապ քաղաքացի է  դառնում, դանդաղ ձուլվում է»,- ասաց բանաստեղծը։
Հարցին՝ ո՞վ է տերը մեր երկրի, Վահե Արսենն ասաց. «Այսօրվա տերերը ամենավտանգավորն են։ Դրանք մի քանիսն են։ Այսօրվա տերերը չեն երևում, մենք տեսնում ենք խամաճիկներ, բայց տերերին մենք չենք տեսնում։ Էլ ավելի վտանգավոր բան կա.  մենք ծայահեղությունների մեջ ենք, այսինքն՝ մենք մտածում ենք այս ինչը Արևմուտքի մարդն է, հետո ծայրահեղ հակառակը՝ սա ռուսական այս թևի ներկայացուցիչն է, հետո ասում են՝ չէ, թուրքական է։ Մտային բևեռվածություն է։ Այսինքն, մենք տրամաբանորեն չենք կարողանում գոնե մոտավոր հասկանալ, և սա շատ լավ մտածված պրոեկտ է։ Հատուկ  է արվում. ստեղծվում է  մտային քաոս, որպեսզի մարդիկ չկարողանան կողմնորոշվել, իսկ այն մարդը, որը կողմնորոշված չէ,  դառնում է  հլու-հնազանդ քաղաքացի, ինչ ասեն, այն կանի, կենթարկվի որոշակի պայմանական օրենքի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր