«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հոկ 2016 17:38

Հոգեկան առողջության հետ կապված հիվանդություններն առաջին 5 հիվանդությունների ցանկում են. Տեսանյութեր

Հոկտեմբերի 10-ին, հոգեկան առողջության միջազգային օրը «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն էին ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը: 
   ԱՆ գլխավոր հոգեբուժը նշեց, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը մտահոգված է, քանի որ հոգեկան առողջության հետ կապված հիվանդությունները արդեն առաջին 5 հիվանդությունների ցանկում է ընդգրկվում. «Հոգեկան հիվանդությաննրի զգալի աճ կա, ինչը մտահոգիչ է: եվրոպական երկրներում ամեն յոթերորդը տառապում է հոգեկան կամ վարքի հետ կապված խնդիներից, մեզ մոտ ավելի բարվոք է իրավիճակը: Հայաստանում հաշվառված է հոգեկան խնդիրներ ունեցող 51 հազար անձ, որոնցից 25 հազարի հետ է ակտիվ աշխատանք տարվում, սակայն սա մեր իրական պատկերը չէ, քանի որ կան անձիք, ովքեր խնդիրներ ունեն, բայց չեն գրանցվում»,-ասաց Սամվել Թորոսյանը:
    ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ նկատեց, որ այս տարի  հոգեկան առողջության միջազգային օրվա կարգախոսն է  «Առաջնային հոգեբանական օգնություն բոլորին» և ավելացրեց. «Աշխարհը հասկացել է, որ եթե մի միավոր ծախսենք հոգեկան հիվանդոթյունների կանխարգելման վրա, ապա հարյուրավոր միավորներ չենք ծախսի հետագայում՝ դրանց բուժման հարցում, այսինքն՝ տնտեսապես էլ ձեռնտու է»: 
     Խաչատուր Գասպարյանի խոսքերով, հոգեկան հիվանդությունների բուժումը կատարվում է 100 տարի առաջվա մեթոդներով և այսօր աշխարհը կարիք ունի նոր մեթոդների. «Հայաստանում առողջապահության համար նախատեսվող գումարների 3,5 %-ն է հատկացվում հոգեկան հիվանդությունների խնդիրներին, զարգացած երկրներում` 5-7 %: Մեր երկրում տրամադրվող գումարի 90 %-ը ծախսվում է հիվանդանոցային ծառայությունների համար, քաղաքակիրթ երկրներում գումարների մեծ մասն ուղղվում են հիվանդության կանխարգելմանը»:
       Հոգեբանը  նաև նշեց, որ ազգի հոգեկան առողջությունը գնահատելու համար հաշվում են տվյալ երկրում սպանությունների և ինքնասպանությունների քանակը:
Խաչատուր Գասպարյանն՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետ հասարակության և զինվորների հոգեբանական վիճակին ասաց. «Պատերազմի ընթացքում տրավմատիկ ապրումների ենթարկված առաջին գծի զինվորականներից շատ ցածր տոկոսն է սթրեսին սուր հակազդում, այսինքն երբ արձագանքը միանգամից տեսանելի է, հիմնականում հետագայում են առաջանում հետտրավմային սթրեսային խանգարումներ, որոնց արձագանքը կարող է ամիսներ, կամ նույնիսկ տարիներ անց նկատվեն: Հիմա մենք թևակոխել ենք հենց այդ ժամանակահտված, ինչի մասին է վկայում զինվորական հոսպիտալներում մեր կողմից իրականացվող աշխատանքը, որտեղ հաճախ հանդիպում ենք հետրավմային սթրեսների: Առհասարակ զինվորներն, ովքեր ականտես են եղել պատերազմական գործողություններին, անմիջական մասնակիցներ են՝ ըստ գիտական հետազոտությունների տվյալների, նրանից 45-60 տոկոսը հետագայում ունենում են հետտրավմային սթրեսներ, որը կարող է փոխանցվել նաև նրանց ընտանիքի անդամներին»,-նշեց հոգեբանը:
     Խաչատուր Գասպարյանը նաև նշեց, որ բանակն առանց հոգեբան հնարավոր չէ պատկերացնել, ըստ նրա, նույնիսկ հոգեբանների թիմ պետք է աշխատի բանակում:
Տեսանյութերը՝ aravot.am-ի


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր