Մայիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 16-ի համար    

16 մայիս 2026 09:25

Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները. «Հրապարակ»

Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․ 

Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է բուծել, որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի, տեսանյութերի տակ՝ իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին եւ հատկապես՝ Փաշինյանին: Նրանք նաեւ հավաստիացնում են, թե հունիսի 7-ին իբր Ռուսաստանից հատուկ գալու են՝ ՔՊ-ին ընտրելու։

Այս «հանճարեղ» գաղափարն իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․ նախ՝ որ ցույց տան, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենեւին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել եւ երկրպագել» Նիկոլ Փաշինյանին, ու Պուտին-Փաշինյան հարաբերությունները ոչ մի խնդիր չեն կարող ստեղծել մեր հայրենակիցների համար: Եվ երկրորդ. տպավորություն գործեն, թե ՌԴ-ում ապրողներին եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միեւնույն է` նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։ Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները սպառնում էին, թե հենց օդանավակայանում կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր