Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

08 մայիս 2023 12:30

Բրյունետի հագուստը ոգեշնչված է եղել Մայր Հայաստանի կերպարից

Երեկ՝ մայիսի 7-ին, Լիվերպուլում կայացել է «Եվրատեսիլ  2023»-ի պաշտոնական բացումը, որն ուղեկցվել է ավանդական դարձած՝ «կարմիր» գորգի արարողությամբ, որը, երկրորդ տարին անընդմեջ, փիրուզագույն էր։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը գորգով քայլել է դիզայնել Նարեկ Ջհանգիրյանի հեղինակած զգեստով։ Առաջին ալիքը նշել է, որ երգչուհու հագուստը ոգեշնչված է եղել Մայր Հայաստանի կերպարից։  


«Նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը Երեւանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` Մայր Հայաստանը: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը: Այս կերպարով Բրյունետը եւս մեկ անգամ ընդգծում է հայ կնոջ յուրօրինակությունն ու ոգին»:


Դիզայներ Նարեկ Ջհանգիրյանն, անդրադառնալով իր ստեղծած հագուստին, գրել է,-«Ինձ ոգեշնչել է Երեւանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Մայր Հայաստանի արձանը։ Կնոջ այս հգոր մետաղական քանդակը տեսանելի է քաղաքի կենտրոնից, եւ խորհրդանշում է հայ կնոջ ուժը, հզորությունն ու գեղեցկությունը։ Իմ հեղինակած զգեստն այդ կարեւոր արձանի ժամանակակից արտացոլումն է, որը ստեղծվել է, որպես հարգանքի դրսեւորում հայ կնոջ անկոտրուն ոգուն»։


Հավելենք, որ Ջհանգիրյանը նաեւ հեղինակել է Բրյունետի Future Lover տեսահոլովակի կերպարը, ինչպես նաեւ՝ այն զգեստը, որով երգչուհին ելույթ է ունենալու եվրատեսիլյան բեմում։ 


«Եվրատեսիլ 2023»-ը մեկնարկելու է մայիսի 9-ին, Բրյունետը ելույթ է ունենալու մայիսի 11-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին։ Իսկ եզրափակիչը մայիսի 13-ին է։ Մրցույթն այս տարի հյուրընկալվել է Լիվերպուլում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր