Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

20 ապր 2023 15:25

Նա որոշեց լինել լավը, անել լավն ու լինել ավելի լավը.Հայաստանի պատվիրակ Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված կին արտիստն է դարձել

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որի եվրատեսիլյան «Future Lover» երգն արդեն սիրվել է աշխարհի տարբեր երկրներում, Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետի օգտին քվեարկել է հարցվածների 25,98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան է:
 
Նրա օգտին քվերակել է հարցման մասնակիցների 8,48 տոկոսը: Հոդվածում մեջբերվում է Բրյունետի եվարտեսիլյան երգի մի քանի տող և ասվում. «Նա որոշեց լինել լավը, անել լավն ու լինել ավելի լավը, և դուք լսեցիք նրան»:
 
«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր