Եթե ունես 55 ձայն նախաձեռնի իմպիչմենտ, չունես, ուրեմն վարչապետին անվտանգության բարձիկ ես տրամադրում          Թուրքիայում ազգերին կոդավորում են՝ հույները 1-ն, հայերը՝ 2-ը, հրեաները՝ 3-ը. այս կոդերը կրողները չեն կարող ռազմական կամ քաղաքական կարիերա անել       Տեսանյութ.Արսեն Թորոսյանը պատռեց իմպիչմենթի գործընթաց սկսելու իրեն փոխանցված նամակը    

09 մայիս 2023 10:33

Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, կգա ժամանակը, մեր հասարակությունը կիմանա՝ ում պատճառով պարտվեցինք

Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, ժամանակը կգա ու կերևա՝ ով է դավաճան, ով՝ փոքրոգի, ով՝ գումարով ու այլ շահերով տոգորված հարցեր տվող: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ հայտարարելով, որ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինքը նույնպես չի վախենում, որ իրեն դավաճան կասեն։ 


Նա հայտարարեց, թե 5-րդ շարասյուն կար ու ենթադրում է՝ հիմա էլ կա:


«5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը, նախաքննական շահից ելնելով, դեռևս չի հանրայնացվել, բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով ու ինչի պատճառով պարտվեցինք ու պարտության հանգամանքները ոնց սկսվեցին և ոնց ավարտվեցին, ես դա ձեզ խոստանում եմ», - հավելեց Քննչական կոմիտեի նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր