Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում          Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո       Կասեցվել է «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ»-ի պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ գերլիցք է եղել    

12 մայիս 2023 16:54

Ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումը, թիրախում Ծիծեռնավանքն է

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ Ծիծեռնավանքում ադրբեջանական վանդալիզմի դրսևորման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է «Monument Watch» հուշարձանների դիտարկման և ուսումնասիրության անկախ ակադեմիական հարթակը:




«Հատկանշելի է Ծիծեռնավանքի եզակի շուրֆի քանդելը, որն ըստ հետազոտող Ալեքսան Հակոբյանի՝ կավաշաղախ հատակի տակ ագուցված, Ծիծեռնավանքի եզակի ֆենոմեններից մեկը հանդիսացող գինու կարաս է։


Լուսանկարներից երևում է Ծիծեռնավանքի Սուրբ սեղանի բացակայությունը, բեմի վրա մոմավառությանը, որը նույնպես վնաս հասցնելու տարբերակներից է: Ցավոք, ադրբեջանական մշակութային էթնոցիդի այդ քաղաքականությունը նոր չէ։


Նրանք Ծիծեռնավանքն աղվանացնելու ու այդ անվան տակ յուրացնելու նպատակ են հետապնդում»,- ասել է Լ. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ չնայած Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի պետք է արգելվեն հայկական եկեղեցիների պղծման գործողությունները, Ադրբեջանը շարունակում էմշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը։


«Մենք գործ ունենք մի թշնամու հետ, որն ընդհանրապես որևէ միջազգային կամ որևէ այլ արձագանք հաշվի չի առնում, վարում է իր քաղաքականությունը և, ցավոք, մնում է անպատիժ»,- եզրափակել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր