Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

17 մայիս 2023 10:49

Շահումով խաղերի գովազդն արգելելով՝ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր լուծեց՝ զրկեց մամուլին իր եկամտի մոտ 50-60 տոկոսից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Իսկ կարգավորել են՝ էլեկտրոնային կայքերում խաղային գովազդն արգելելով, որի արդյունքում հայաստանյան մամուլը կորցրեց իր եկամտի կեսից ավելին, որովհետև խաղային բիզնեսն ամենախոշոր գովազդատուն էր:


Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «կարգավորման» արդյունքում որքան է նվազել խաղացողների քանակը, որը նաև, ենթադրվում է, պետք է անդրադառնար խաղային բիզնեսի եկամուտների վրա` դրանք պետք է 2021 թ. համեմատ կրճատված լինեին:


Եվ այսպես. համաձայն խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմնին ներկայացված ֆինանսական հաշվետվությունների՝ «2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք»։ Իսկ որքա՞ն խաղադրույք են արել 2023-ին` միայն 2023 թ. առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք, այսինքն՝ 2021-ին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը։ Ստացվում է՝ խաղադրույքների ծավալն ավելացել է։ Հետևապես, շահումով խաղերի գովազդն արգելելով՝ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր լուծեց՝ զրկեց մամուլին իր եկամտի մոտ 50-60 տոկոսից»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր