Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 մայիս 2023 14:29

Այ էդպես պատրաստված էր եկել Աշոտ Փաշինյանը առերեսման. Պաշտպանը մանրամասներ ներկայացրեց առերեսումից

Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում, լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Գայանեի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Ավտոմեքենայի սրահում կատարվածն առերևույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որևէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում, հետևաբար, միակ այդպիսի տեղեկություն պարունակող փաստաթուղթն ու ապացույցը հանդիսանում է Աշոտ Փաշինյանի ցուցմունքը», - ասաց պաշտպանը։

Նա նշեց, թե Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսման ընթացքում երկուսն էլ պնդել են իրենց ցուցմունքները։ «Ընդ որում, Աշոտ Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այդ առերեսմանը։ Նա նույնիսկ կանխատեսել և հաշվի էր առել մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը», - ասաց պաշտպանը։

Վահան Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց առերեսումից. «Օրինակ, երբ պաշտպանական կողմը հարց ուղղեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան սիթի» հասնելը չկայի՞ն արդյոք այլ լուսացույցներ՝ նա հայտարարեց, թե ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, որ թեպետ լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար չէի կարող իջնել։ Այ էդպես պատրաստված էր եկել առերեսման»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր