Մայիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Հատակը ծակելով փորձել են լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում       Հայտնի են 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը    

20 մայիս 2023 16:55

Տեսանյութ.Կոտրելու ենք այն ձեռքը, ով հակահայկական փաստաթուղթ կստորագրի.Դուք մեր Շուշին ու Հադրութը չեք վայելելու. Մենք ենք Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու

Մենք ուղիղ էստեղ եկել կանգնել ենք Ազգային ազատագրական պայքարի ջահը ձեռքներիս և այստեղից ասում ենք, որ ձեր իշխանությունների պահվածքը վաղը ձեզ արնաքամ է անելու։ Այս մասին Կոռնիձորում հանրահավաքի ժամանակ դիմելով ադրբեջանցի երիտասարդներին ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը։


«Դուք մեր Շուշին ու Հադրութը չեք վայելելու, դուք մեր հայրենիքը չեք վայելելու, մենք Արցախի կողքին ենք, Արցախը երբեք չի լենելու Ադրբեջանի կազմում»,- ասաց նա։
Մենք այստեղ չենք եկել որպես էկոակտիվիստներ կամ բնապահպաններ։ Մենք եկել ու կանգնել ենք այստեղ՝ ազգային ազատագրական շարժման ջահը մեր ձեռքին, եւ ասում ենք ձեզ ՝ ձեր ներկայիս իշխանությունների դիրքորոշումը վաղը ձեզ արնաքամ է անելու»,-ասաց Սարգսյանը։


Նա նշեց, որ այսօր այս կամ այն պատճառով ադրբեջանցիները հաղթողի դիրք են գրավել, բայց միեւնույն ժամանակ վստահեցրեց, որ դա ժամանակավոր է:


«Դուք չեք վայելելու մեր Շուշին ու Հադրութը։ Դուք չեք վայելելու մեր հայրենիքը։ Մենք Արցախի կողքին ենք։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք կկոտրենք այն ձեռքը, որը կստորագրի հակահայկական փաստաթուղթը»,-նշեց նա։


««Հարսանիք լեռներում» կրկին լինելու է, եւ մենք մասնակցելու ենք այդ հարսանիքին։ Մենք ենք Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու»,-եզրափակեց Սարգսյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր