Խաղաղությունը կլինի Հայաստանի հաղթանակը.Փաշինյանը յուրօրինակ է, ուրիշներին նման չէ. հետսովետական լիդերների հետ համեմատած՝ նա պոպուլիստ չէ

Հարցազրույցի ամենաուշագրավ հատվածում մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության եւ նրա վարած քաղաքականության վերաբերյալ:
Կից ներկայացվում է թարգմանությունը եւ տեսանյութը:
Բորիս Պաստուխով
- Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, բայց կպնդի, որ այն համաձայնեցվի Ղարաբաղի հայության և ադրբեջանական կառավարության հետ: Կարող է ստացվել այնպես, որ դա դիտվի որպես Հայաստանի պարտություն, թե դա իրականում ելք է: Ինձ թվում է, որ դա կլինի Հայաստանի հաղթանակը՝ կորցնելով տարածքները տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսակետից: Դուք հավատո՞ւմ եք, որ դրանից հետո հնարավոր է խաղաղ ապրել՝ առանց պատերազմի:
Վլադիմիր Պաստուխով
- Ես վերջին տարիներին հետևում եմ Փաշինյանին: Պետք է ասեմ, որ յուրօրինակ է, ուրիշներին նման չէ. հետսովետական լիդերների հետ համեմատած՝ նա պոպուլիստ չէ: Նա եկավ մի ժամանակաշրջանում, երբ քաղաքական կյանքում պոպուլիզմը հիմնական մեյնսթրիմն է, այս պայմաններում նրա գոյատևելը՝ գաղտնիք: Գտնում եմ, որ այն ուղղությունը, որը նա ընտրել է, կարող է լինել նախադեպ, չբերի սպասված արդյունքի, շատ հասուն է, անկախ նրանից՝ կարելի՞ է արդյոք այսօր անել այն, ինչ ցանկանում է: Որպես պետական գործիչ՝ նա աշխատում է ապագայի, հեռանկարի համար. անցնելով ցավի և արյան միջով, մտածել՝ նվաստացուցիչ զիջումների գնով, ժողովրդի և նրա գենոֆոնդի պահպանման մասին: Կարծում եմ, որ եթե նման բան կատարվեր, ապա դա կլիներ անվերապահորեն Հայաստանի հաղթանակն ինքն իր նկատմամբ, առաջին հերթին պատմական աշխարհայացքի սահմանափակման առումով: Ելքն այս պարադիգմայից՝ մահանալ հանուն պատմական հիշողության: Դրանում ես հասկանում եմ այդ լուծումների ոչ միանշանակությունը: Ոչ մի երաշխիք չկա և չի էլ կարող լինել, որ հակառակ կողմը կցուցաբերի անհրաժեշտ հումանիզմը, բարիությունը, ըմբռնումը. դրա համար պետք է երկկողմանի ընկալում լինի: Ադրբեջանը, «կուլ տալով» Լեռնային Ղարաբաղը, պետք է խուսափի ցեղասպանության, ասիմիլյացիայի փորձերից, անկլավ ստեղծելուց և այլ չարիքներից: Իսկ դա քիչ հավանական է...
Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար շահեկան է կոնֆլիկտի ավարտը նաև եվրաինտեգրման տեսակետից: Ռուսաստանն ունի մեծագույն ազդեցություն այս երկու երկրների քաղաքական կյանքի վրա, և ինչպես մոսկվամետ ադրբեջանական կլանները, այնպես էլ ռուսամետ հայկականները, կանեն ամեն ինչ, որ դա տեղի չունենա: Դրա համար ես հիմա խոսում եմ այդ նախաձեռնության ավելի շատ բարոյապատմական նշանակության մասին, քան պրակտիկ-քաղաքական իմաստով: Ես հավատում եմ բարության ուժին՝ անկախ նրանից, թե պետք է ավելի վեր լինի պատմական հիշողությունից՝ հանուն նրա, որ մնալ ինչ-որ մեկի հիշողության մեջ: Կարելի է այնպես խորասուզվել, որ հետագայում հիշելու բան էլ չի մնա...